Ադրբեջանական դիվերսիոն խումբը հույսը դրել էր թուրքական արտադրության զենքերի վրաYerkir.am-ը գրում է.

Հունվարի 19-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերը հարձակման ժամանակ գործի են դրել թուրքական արտադրության զենքեր: Այս մասին yerkir.am-ին հայտնեց դիվերսիան կանխելու ընթացքում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հայրը` Լևոն Հովհաննիսյանը, նշելով, որ ինքն այդ մասին տեղեկացել է զինվորականներից:

Նկարագրելով դեպքը` նա նշեց, որ սկզբում թշնամին կրակել է դիրքի շան վրա, ինչից հետո դիրքի ավագը` Արմենը,   բոլորին դիրքավորել է և պատրաստել մարտի: Թշնամին սկսել է կրակել տարբեր ուղղություններով, մերոնց հաջողվել է հետ մղել նրանց և փախուստի մատնել:

«Ինչ որ պատմում ենք, զինվորականների պատմածով ենք ասում, ես ոնց էլ նկարագրեմ, չեմ կարող այնպես ստույգ ասել, ինչպես այդ օրն այնտեղ գտնվածները»,- նշեց զինվորի հայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել