Խոսակցություններ կան, որ մոտ օրերս գիտությունների թեկնածու դառնալու պլաններ ունի նաև Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը: Ըստ Slaq.am-ի՝ ԱԺ նախագահի որդին պատրաստվում է ատենախոսությունը պաշտպանել ԵՊՀ-ում:
Եթե իրոք նման բան կա, ապա հորդորում եմ Հովիկ Աբրահամյանի որդուն հրաժարվել նման քայլից, որովհետև դա բացարձակ անարդյունավետ քայլ է` մի շարք պատճառներով.
- Ուզում ա Արգամ Աբրահամյանը ակադեմիկոսի ու հանճարի ուղեղ և գիտելիք ունենա, մեկ է, ոչ ոք չի հավատալու, որ նա արդար կերպով է վաստակել գիտական կոչումը:
- Տարոնի ատենախոսությունից ու, առհասարակ, գիտությունների թեկնածու լինելու չինովնիկական նորաձևությունից հետո, առհասարակ վարկաբեկվում է գիտություն և գիտությունների թեկնածու ասվածը:
- Իրոք իմաստ չեմ տեսնում, թե այդ ի՞նչ անհրաժեշտություն ունի Հովիկի որդին գիտնական դառնալու: Ասա, փողը ձեռդ, հերդ ու աներդ` մեջքիդ, ի՞նչդ ա պակաս, որ հիմա էլ ուզում ես դիպլոմատիպ ինչ-որ մի բան, առավել ևս, եթե հաստատ գիտես, որ ծաղրուծանակ ու լարվածություն ես առաջացնելու:
Ու ընդհանրապես, Արգամ Աբրահամյանն էլ մի կողմ, չգիտեմ, թե որքանով է ինքը մոտ գիտությանը, բայց էս ի՞նչ հիմար թիթիզություն ա մտել մեր վայ-էլիտայի մոտ: Քանի կար, սաղ պատերազմի վետերաններ էին ու բուհական կրթությունով, հիմա էլ անցան տնով-տեղով գիտնական դառնալուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել