Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Շվեյցարաիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի և Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հանդիպումից հետո շվեյցարացի արտգործնախարարը հայտարարել է, որ Վրաստանի հետ Ասոցացման պայմանագիրը ԵՄ-ն կստորագրի մինչև այս տարվա օգոստոս ամիսը: Առկա աշխարահաքաղաքական իրավիճակում, որը հաստատվել է պոստ սովետական տարածքում, նման կանխատեսումներ անելը լուրջ հերոսություն է պահանջում, էլ չեմ խոսում պաշտոնական հայտարարությանների մասին: Շատ վերլուծաբաններ կարծում են, որ վրաց-օսական պատերազմից հետո, Ռուսաստանն այլևս ոչ մի լուրջ լծակ չունի, որպեսզի կարողանա կանխել Վրաստանի այս վճռական և անշրջադարձ քայլը: Շատերի կարծիքով Վրաստանն արդեն վճարել է այն գինը (ոմանք նույնիսկ գտնում են, որ դա եղել է պրագմատիկ քաղաքական քայլ), որը նրան թույլ կտար վերջնականապես դուրս գալ ռուսական լծից: Անձամբ ես այդպես չեմ կարծում:

Այսօր աշխարհը վերադառնում է հին ու բարի ուժերի հավասարակշռության պահպանման քաղաքականությանը (Balance of Power Politics), իսկ պոստ սովետական տարածքը միշտ էլ հանդիսացել է Ռուսաստանի ազդեցության գոտի: Եթե 90-ականներին Ռուսաստանը չկարողացավ պահպանել Սովետական Միության ազդեցության բոլոր գոտիները (Աֆրիկա, Միջին Արևելք և այլն), ապա առնվազն ԱՊՀ երկրների հարցում նա երբեք չի կարող զիջել, այլապես այն ոչ միայն չի կարող գերտերության հավակնություննր ունենալ, այլև` տարածաշրջանային: Ներկայումս Ռուսաստանը քաղաքականապես և տնտեսապես լուրջ վերելք է ապրում`ետևում ունենալով բավական լուրջ քանակութամբ բնական պաշարներ և վարելով իսկական կայսերապաշտական արտաքին քաղաքականություն: Վրաստանն ինչքան էլ չուզենա, բայց պետք է իրատեսորեն գնահատի իրավիճակը և հասկանա, թե որ տարածաշրջանում է գտնվում և փորձի շարժվել ոչ թե Ռուսաստանի հանդեպ ունեցած ավանդական կապրիզներով, այլև պրագմատիկ քաղաքականությամբ:

Կարծում եմ, որ այժմ Ռուսաստանը ևս փորձություն է ապրում՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների: Եթե նա ձեռքից, ի վերջո, բաց թողնի Ուկրաինան, ապա նա կպարտվի նաև Կովկասյան ճակատում, իսկ եթե ոչ, ապա դա կլինի ուղերձ Վրաստանին, որ նմանատիպ ճակատագիր սպասվում է նաև իրեն: Ռուսաստանի համար սա ոչ այնքան մի քանի կտոր տարածքի (Աբխազիա և Հվ.Օսիա), այլև սկզբունքի հարց է: Սակայն, ինչ խոսք, բողոքի ալիքներ կլինեն նաև Վրաստանում՝ անկախ նրանից՝ կառավարությունը դեմ. թե կողմ կլինի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրելուն: Ի վերջո, Յանուկովիչն էլ է համարվում «Պուտինի մարդը», բայց երկրում, միևնույնն է, առկա է լուրջ «եվրոպամետ» խավ: Եկեք ամեն դեպքում ժամանակից շատ առաջ չանցնենք և սպասենք, թե ինչ կլինի Ուկրաինայում, ի վերջո, մինչև օգոստոս դեռ շատ ջրեր կհոսեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել