Իրական սերը խոչընդոտներ չի ճանաչում: Այդ է վկայում իր զինվորին սրտի թրթիռով սպասող սիրող աղջկա նվիրվածությունը: Իհարկե, նա գիտի, որ սիրելին իր մոտ կվերադառնա ավելի արիացած և ամուր ընտանիք կազմելու պատասխանատվության հստակ գիտակցումով: Փառք տալով բանակում իր ծառայությունը իրականացնող զինվորին՝ գովասանքի խոսքեր պետք է ասել նաև այն փխրուն էակին, ով կարողանում է հաղթահարել երկու տարվա բաժանությունը, և հպարտությամբ արտասանել. «Ես ամուսնանում եմ զինվորի հետ»:
Նյութի աղբյուր՝ http://harsaniq.wordpress.com/2014/01/28/zinvor/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել