1in.am-ը գրում է.
Անգոլայի կողմից աճուրդի ներկայացված 10 հանքավայրի նավթի պաշարները գնահատվում են 7 մլրդ բարել: Այս մասին հայտնում է Sonangol ազգային ընկերությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Տասը բլոկներից յուրաքանչյուրն ունի 700 մլն բարել նավթի չափով վիթխարի ներուժ: Այդ թիվը կարող է ավելանալ շնորհիվ հավելյալ հետազոտման»,-լրագրողներին ասել է ընկերության՝ հանքավայրերի մշակման հարցերով ստորաբաժանման ղեկավար Սեվերինո Կարդոզոն:
Sonangol-ը, որը կպահպանի հանքավայրերը որպես սեփականություն, առաջին անգամ վաճառում է դրանց մշակման ու նավթի արդյունահանման իրավունքը Կվանզա գետի ավազանի 7 և Կոնգո գետի ավազանի երեք հանքավայրերում: Մշակումը պետք է սկսվի 2015 թվականին:
Մի քանի արտասահմանյան ընկերություններ արդեն հետաքրքրվել են նախագծով: Ընկերությունը մտադիր է հետազոտություն անցկացնել ևս 5 բլոկում, որոնք աճուրդի կհանվեն երկրորդ փուլով: Այն կկայանա 2.5-4 տարուց:
Անգոլան ունի 12.6 միլիարդ ապացուցված պաշարներ և Նիգերիայից հետո Աֆրիկայում նավթի երկրորդ խոշորագույն արդյունահանողն է:



