Lurer.com-ը գրում է.

26-ամյա դարպասապահ Անտոնիո Ադանը «Կալյարիի» հետ խզել է պայմանագիրը և կարիերան կշարունակի «Բետիսում»: Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը չորեքշաբթի օրը կներկայացվի՝ որպես իսպանական ակումբի ֆուտբոլիստ: «Կալյարիի» կազմում դարպասապահը հանդես է եկել 2013թ-ի նոյեմբերից, որտեղ տեղափոխվել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ մինչ իտալական ակումբ տեղափոխվելը Ադանը հանդես է եկել «Ռեալում»:

Իտալիայի ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 2 խաղի և բաց թողել 4 գոլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել