Tert.am-ը գրում է.

Թուրքիան պատմաբանների համար բացել է բոլոր արխիվները. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ դարձյալ կոչ անելով «պատմությունը թողնել պատմաբաններին»։

Ինչպես տեղեկացնում է TRT Haber կայքը, Գյուլը հայտարարել է, թե ճիշտ չէ այդ ցավը փոխանցել սերունդներին։ «Այն, ինչ անհրաժեշտ է անել, պատմությունը պատմաբաններին թողնելն է։ Մենք պատրաստ ենք եղել բացել մեր բոլոր արխիվները և բացել ենք։ Թուրքական օրենքներում որոշակի խոչընդոտներ կային որոշ հարցեր քննարկելու համար, սակայն մենք փոխեցինք օրենսդրությունը։ Այժմ ամեն ինչ կարելի է քննարկել»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել