
«Burning Man»-ը կամ «Այրվող մարդը» աշխարհի ամենամեծ ու տարօրինակ հավաքն է, որին ամեն տարի մասնակցում է մոտ 60.000 մարդ: Այն անցկացվում է Նևադայի անապատում ու տևում է մեկ շաբաթ: Սա իրական խենթություն է, որն ամբողջությամբ կփոխի ձեր աշխարհը:
Ձեզ ենք ներկայացնում 25 պատճառ, թե ինչու պետք է կյանքում գոնե մեկ անգամ մասնակցեք այս հավաքույթին:
23 Արվեստի աշխատանքներ








22 Սեմինարներ
Հավաքի մասնակիցներին առաջարկվում է մասնակցել ամենատարբեր հետաքրքիր սեմինարների, ինչպես օրինակ`
- Հոլոտրոպ շնչառություն
- Սեփական ձեռքերով էներգաստեղծ մեխանիզմի պատրաստում
- Մեդիտացիա
- Ծիծաղի յոգա
- Ռադիկալ իմպրովիզացիա
- Դանակի նետում
- Հալյուցինացիայի նյարդակենսաբանություն
- Ինչպես փրկել աշխարհը
- Երկխոսություն անծանոթների հետ
21 Դոջբոլ (Dodgeball)
Դոջբոլի ժամանակ անհրաժեշտ է շրջան կազմել ու միմյանց գնդակներով խփել ու հակառակորդին հանել խաղից:
20 «Ճշմարտությունը գեղեցիկ է» արձանը


Այս արձանը դարձել «Burning Man» հավաքի խորհրդանիշերից մեկը: Գիշերն արձանը գեղեցիկ լուսավորվում է ու անկրկնելի տեսարան ապահովում:
19 Փոշու փոթորիկներ

Կարևոր չէ օրվա՝ որ մասն եք դուրս գալիս, այստեղ հնարավոր չէ դուրս գալ ճամբարից՝ առանց աչքերը պաշտպանող հատուկ ակնոցների ու դիմակի, այլապես ուղղակի կմոլորվեք ավազի փոթորիկի մեջ: Սա կարող է սարսափելի հնչել, սակայն իրականում հավատացեք՝ հրաշալի փորձառություն է այսպիսի պայմանններում հայտնվելը:
18 Ժամանակի ընթացքի գեղեցկությունը
17 Նվերների տեխնոլոգիա
Միակ բանը, որ հնարավոր է այստեղ փողով գնել, սառույցն է: Մնացած դեպքերում ամեն ինչ հիմնված է նվերներ տալու ու ստանալու վրա: Այստեղ ամեն ինչ անվճար է՝ սնունդը, խմիչքը:
Իսկապես հրաշալի է ունենալ այսպիսի փորձառություն, որտեղ ամեն քայլին բոլորը միմյանց նվերներ են տալիս, ու դա մի տեսակ վարակիչ բնույթ է կրում, ու դու միշտ մտածում ես, որ պետք է ավելի շատ նվերներ բերեիր քեզ հետ: Գործնականում, եթե այստեղ հայտնվեք առանց ուտելիքի ու ծածկի, կարող եք հանգիստ լինել, որովհետև ձեզ այդ ամենը կնվիրեն, սակայն դուք բաց կթողնեք նվիրելու ու տալու հաճույքը:
16 Օրգի Դոմ

Սա փոքրիկ օթևան է: Այս փոքրիկ խրճիթում ձեզ կտրամադրեն օդափոխման համակարգով հարմարավետ մահճակալներ ու ներքնակներ, որտեղ կարելի պառկել մի քանի հոգով:
15 Բարձրախոսներ
Այս վայրում ամբողջ տարածքով բարձրախոսներ են տեղադրված, այնպես որ, ամենուր կարող եք վայելել որակյալ ձայնային էֆֆեկտներ:
14 Վարդագույն «պուջա» (պաշտամունք)
Սա, թերևս, ամենահետաքրքր սեմինարն է «Burning Man» հավաք-միջոցառման ընթացքում: Այս սեմինարը հնարավորություն է տալիս անծանոթ մարդկանց հետ մտերմության մեջ առավել հարմարավետ զգալ քեզ: Անծանոթները միմյանց աչքերի մեջ են նայում մի քանի րոպե՝ մինչ այդ ընթացքում վարողը մեդիտացիայի բառեր է արտասանում, այնպես որ կապը ավելի ամուր լինի: Այնուհետև փոխվում ու այլ անծանոթնրի աչքերին են նայում: Այդ վարժության ընթացքում մենք պետք է մտածեինք երեք բառերի մասին, որոնք մանուկ հասակում մեր ծնողները մեզ չեն բացատրել ու պատկերացնել այդ մարդուն մեր ծնողի փոխարեն ու նրա ականջին շշնջալ այդ երեք բառերը: Իսկ այդ մարդը պետք է ծնողի նման շշնջալով ու սիրալիր հետ արտասաներ այդ նույն բառերը: Այնպես որ, բոլորովին անծանոթ մարդուց լսում ես ծնողական քնքշանքով արտասանած բառերը ու մի տեսակ մտերմություն զգում:
13 «Տաճարը»

Տաճարը խորհրդանշում է բոլոր այն բաները, որոնք ցանկանում ես մոռանալ ու բաց թողնել, այն ամբողջ հավաքված, որը կա ներսում: Սրա ամեն մի մասնիկը ծածկված է նշումներով ու նոթերով, որոնք տխուր հիշողություններ են արթնացնում, մութ խոստովանություններ, հարազատ մահացածներին հաղորդագրություններ ու գրություններ և այլն: Այս ամենն հավաքվելուց հետո ամբողջությամբ այրում են:
12 Խորը պլայան (լողափ)


Տարածքը, որը երևում է «Burning Man» հավաքի քարտեզից այն կողմ կոչվում է «խորը լողափ»: Այս տարածքում կարելի է ամեն տեսակ քանդակներ տեսնել ամբողջ տարաքով մեկ, այնպես որ, հնարավոր չէ հինգ րոպե քայլել և որևէ հետաքրքիր արձանների կամ քանդակների չհանդիպել: Այստեղ պատահական վայրերում նաև էլեկտրոնային շոուներ եմ տեղի ունենում, այնպես որ, երբեք չես իմանա, թե ինչի կհանդիպես «խորը լողափում» զբոսնելիս:
11 Մարդկային իրական շփում

Այսօր ամբողջ աշխարհում զարգանում է միայնության անհատի հասարակությունից կտրվելու մշակույթը: Մարդիկ այստեղ նայում են միմյանց աչքերին, բարևում ու իրական երկխոսություն ուենում քեզ հետ: Սոցիալական փոխհարաբերություններն այստեղ այնքան անկեղծ են ու ջերմ, սակայն այնքան հեռու ու անսովոր առաջին օրը, քանի որ մենք բոլորս սովոր ենք միմյանցից խուսափել:
10 TED ելույթներ
Այստեղ մի քանի ճամբարներ կան, որտեղ կարող եք հետաքրքիր TED ելույթների մասնակցել:
9 Այրումը

«Մարդը» յուրաքանչյուր այրողի համար մեկ բան է նշանակում, այնուամենայնիվ, կա ընդհանուր կոնսենսուս, ըստ որի «այդ մարդը» կոռուպցիայի, կեղտոտ քաղաքականության ու ամեն տեսակ բացասական բանի մասն է, որը մեր աշխարհը տանում է կործանման: Երբ այն պայթում է, բոցավառվում կրակների մեջ հավաքված ամբոխը սկսում է ուրախանալ ու տոնել ու իրար ձեռքերի ափերին հարվածել: Այրման բաց երեկույթը ամենախելահեղ իրադարձությունն է, որին երբևէ հնարավորություն կունենաք մասնակցելու:
8 Թեմատիկ ճամբարներ

Այստեղ ամեն նախասիրության մարդկանց համար կարող եք ճամբար գտել ու մասնակցել: Ֆրանսիական բաժնում, օրինակ, դուք կարող եք շոկոլադով կրուասաններից ու պանիրներից օգտվել, Կրկեսային ճամբարում դուք կարող եք ճոճվել ճոճանակներով, կան ճամբարներ, որտեղ դուք կարող եք մինչև առավոտյան 9-ը վայելել ռոք երժշտություն և այլն:
7 Արվեստի մեքենաներ




6 Ողջունողներ
Տրամադրությունը միանգամից սահմանվում է այն վայրկյանից, երբ մտնում ես տարածքի դարպասներից ներս: Յուրաքանչյուր ժամանող խմբի մոտենում են, ողջունում ու դիմավորում է բոլորին (ի դեպ. հագնված արջի մորթով): Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են մասնակցում հավաքին, նա խնդրում է ձեռք բարձրացնեն: Բոլոր նրանք, ովքեր ձեռք են բարձրացնում, պետք վայր նետեն իրենց պայուսակներն ու դուրս գան «լողափի տարածք» ու այնքան ժամանակ շրջեն, մինչև որ ամբողջությամբ փոշու մեջ չկորեն, որից հետո նրանք կանգնում են ու հաղթական կանչում «Այլևս «կույս» չեմ այս վայրի համար», ինչից հետո բոլորը ամուր գրկախառնվում են:
5 Այրվող սքիբոլ

Երբ գնդակը գլորվում ու ընկնում է փոսի մեջ, այդտեղիից կրակ է դուրս բխում:
4 Մերկություն
Առաջին օրը կարող մի փոքր անսովոր լինել, սակայն ժամանակի ընթացքում բոլորը սովորում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց մերկությանը, ու այստեղ այդ ամենը բնական ու սովորական է ընդունվում, ինչպես բնական գեղեցկություն:
3 Այն ոչ մի րոպե չի դադարում
Այրվող մարդը երբեք կանգ չի առնում: Այստեղ ամենամահացած ժամանակը թերևս 8-11 ընկած ժամանակահատվածն է: Ինչևէ, նույնիսկ այդ ժամանակահատվածն է հագեցած սեմինարներով, առավոտյան նախաճաշերով, հանդիպուներով, զրույցներով ու այլ տարօրինակ իրավիճակներով: Այնպես որ, այստեղ երբեք չեք ձանձրանա:
2 Լազերային լույսեր

Հրաշալի գիշերային լուսավորություն են ապահովում 30 հատ 1 վատտ հզորությամբ լազերները, որոնք միլիոնավոր փոքրիկ լազերային լույսերով լուսարձակելով ամենուր հրաշալի տրամադրություն են հաղորդում:
1 Արևածագ




