Panorama.am-ը գրում է.
Այսօր տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հեռացող նախագահ Ժան Կլոդ Մինյոնի վերջին ասուլիսը։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, ԵԽԽՎ նախագահին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին, հատկապես հայ և ադրբեջանցի պատգամավորների շփումներին։
«Ես իմ պաշտոնավարման ընթացքում փորձեցի իմ ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մեջ, սակայն պաշտոնավարման երկու տարին բավական քիչ է այսպիսի բարդ խնդիրների լուծման համար։ Այս առումով ինձ հաջողվեց վերականգնել երկխոսությունը խորհրդարանական պատվիրակությունների միջև»,-ասաց Ժան Կլոդ Մինյոնը՝ ընդգծելով, որ այս քայլը բավականին կառուցողական բնույթ էր կրում։
Մինյոնը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի գործունեությունը չի շարունակվել, քանի որ հարցով զբաղվում և լավ աշխատանք է կատարում ԵԱՀԿ Մինսկի խումբը․«Դանդաղ, բայց այս հարցում կա առաջընթաց»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



