15 Բոդի արտի միջազգային մրցույթ ![]()
Ամեն տարի Ավստրիայում անցկացվում է բոդի արտի մրցույթ, և փառատոնի մասնակիցները ամենայն լրջությամբ են վերաբերվում դրան:
14 Ոտքի մատներով մենամարտ
![]()
Այս միջազգային մրցույթում մասնակցելու համար հարկավոր է միայն ոտքերի շատ ճկուն մատներ ունենալ:
13 Մահճակալի վրա թռչկոտելու մրցույթ
![]()
Այո, այո, դա նույնպես գոյություն ունի:
12 Էքստրեմալ արդուկում![]()
Մասնակիցը պետք է իրեր արդուկի ամենատարբեր էքստերմալ իրավիճակներում:
11 Սև պուդինգ նետելու միջազգային մրցույթ![]()
Ըստ լեգենդի՝ երբ 15-րդ դարում Յորկն ու Լանկաստերը հանդիպեցին մարտի դաշտում, նրանց մոտ վերջացել էր ամբողջ զինամթերքը, և նրանք սկսեցին իրար վրա ուտելիք նետել: Մինչ օրս, ի պատիվ այդ մենամարտի, մարդիկ սև պուդինգը (Լանկարստերյանները) նետում են Յորքշիրյան պուդինգի վրա:
10 Սաունայի միջազգային առաջնություն![]()
Ամեն տարի Ֆինլանդիայում անցկացվող մրցույթի ժամանակ մասնակիցները պետք է նստեն 110 աստիճան տաքացված սաունայում և, ով ավելի երկար կարողանա դիմանալ, նա հաղթող կճանաչվի:
9 Աշխարհի ամենատգեղ շան մրցույթ![]()
Եվ ըստ լուսանկարի՝ ամեն ինչ պարզ է:
8 Մորուքների և բեղերի միջազգային առաջնություն![]()
Այս մրցույթը տեղի է ունենում տարբեր երկրներում և լավ տարբերակ է տղամարդկանց առնականությամբ ցուցադրելու համար:
7 Անձրևաորդերի կախարդում![]()
Ամեն տարի մարդիկ հավաքվում են որդերին «կախարդելու համար»: Նրանք արձակում են բոլոր հնարավոր ձայները, աղմուկ են ստեղծում, որպեսզի որդերը դուրս գան հողի միջից: Ներկայումս ռեկորդակիր է դեռահաս Թոմ Շաֆֆլբոտեմը, ով 30 րոպեում 551 որդ է հավաքել:
6 Մաստակից արված փուչիկի մրցույթ![]()
Չադ Ֆելլը այս մրցույթում բացարձակ ռեկորդակիր է: Նա կարողացել է 50 սմ լայնության փուչիկ փչել:
5 Կուպերի բլրից պանրի հետ գլորվելու մրցույթ![]()
Պատկերացրեք՝ 30 մեծահասակ առողջ տղամարդկանց, ովքեր վազում են բլրով ներքև՝ փորձելով բռնել գլորվող պանիրը: Այս մրցույթը ամեն տարի տեղի է ունենում Մեծ Բրիտանիայում:
4 Թզուկներ նետելու մրցույթ![]()
Մրցույթին մասնակցելու համար Ձեզ հարկավոր է մի թզուկ, ով համաձայն կլինի, որպեսզի իրեն նետեն օդ, և որքան հեռու Դուք նետեք, հաղթող կոչվելու հավանականությունը կմեծանա:
3 Թռչունների պարային մրցույթ![]()
Ձեր թռչյւնը կարողանո՞ւմ է պարել: Եթե այո, ուրեմն Դուք ոչ մի խնդիր չեք ունենա այս առաջնությանը մասնակցելու համար:
2 Մրցավազք ուտելի նավակների վրա ![]()
Մրցույթի միակ պայմանը այն է, որ բոլոր նավակները պետք է 100%-ով ուտելի լինեն:
1 Մահացած պարկամկների զգեստների մրցույթ![]()
Ավստրալիայի դպրոցներից մեկում բարեգործական մրցույթ էր անցկացվել, որի ընթացքում երեխաները պետք է մահացած պարկամկներին տարբեր զգեստներ հագցնեին: Բացի այն փաստից, որ նրանք երեխաներին հոգեբանական տրավմա էին ենթարկել, նաև կարողացել էին 6000 դոլարով հարստացնել իրենց ֆոնդը:



