Life.panorama.am-ը գրում է.

Նախանձը (նախ իմ անձը) թաքնված, կործանարար զգացողություն է, որն ամենից առաջ վնասում է հենց նախանձողին՝ թույլ չտալով ապրել խաղաղ և ներդաշնակ: Այն կարող է փչացնել մարդկային հարաբերությունները կամ խոչընդոտ հանդիսանալ նոր հարաբերություններ կառուցելու համար: Չնայած դրան՝ հարկավոր է անկեղծորեն խոստովանել, որ իրականում ոչ ոք դրանից չի խուսափել: Երբ մարդն ասում է` «Ինձ նախանձում են», սա արդեն ենթադրում է, որ իրեն ծանոթ է այդ զգացողությունը: Այնպես որ, նախ և առաջ խիստ չդատենք նախանձողներին, և այս հատկությունն ընդունեք որպես մարդկային էության մի մաս: Տարբերությունը միայն այս զգացողության ուժգնության և ուղղվածության մեջ է:
Ժողովուրդը տարբերակում է նախանձի երկու տեսակ՝ սպիտակ և սև: Սպիտակ նախանձը հավասարազոր է հիացմունքին: Այն մարդուն դրդում է զարգացման, նոր հաղթանակների` սեփական որակներով նախանձի օբյեկտին մոտենալու, նրա հետ հավասարվելու և, միգուցե, նրան գերազանցելու համար: Ինչ վերաբերում է սև նախանձին, ապա սա կործանարար զգացողություն է, որը կարելի է բավարարել միայն մարդուն զրկելով նրանից, ինչին չի կարող տիրապետել նախանձողը` ոչնչացնելով նրա ունեցվածքը, վնաս հասցնելով նրա առողջությանը, կարիերային, ընտանիքին և այն ամենին, ինչ թանկ է դիմացինի համար: Ընդ որում, ամենասարսափելի նախանձն առաջացնում է ոչ թե նյութական, այլ հոգևոր արժեքներին` բարությանը, տաղանդին, սիրելու և սեր առաջացնելու ունակությանը տիրապետելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



