1 Ակվարիումի մեջ
Գեղեցիկ լուսավորություն, հանդարտ մթնոլորտ և բազմաթիվ գույնզգույն ձկներ, որոնք շրջապատում են ձեզ: Սա կատարյալ տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ջուրը:

2 Ստորջրյա ամուսնություն
Եթե այդքան շատ եք սիրում ջուրը՝ դուք կարող եք ամուսնանալ հենց ջրի տակ:

3 Մարզադաշտում
Եթե դուք սպորտի սիրահար եք, պատկերացրեք, թե որքան գեղեցիկ կլինի ձեր հարսանիքը անցկացնել մարզադաշտում: Կամ առնվազն կարելի է մարզադաշտում նկարված մի քանի ամուսնական լուսանկար ունենալ:

4 Կիրճում
Այս լուսանկարը նկարվել է Գրանդ Կանյոնում: Ինչպիսի՜ ցնցող տեսարան:

5 Ճարտարապետական կոթողում
Էյֆելյան աշտարակ, Բիգ Բեն, Թաջ Մահալ, Սթոունհենջ... Այս ցուցակն անվերջանալի է: Մնում է ընտրություն կատարել:

6 Քարանձավում
Ինչպես էլ որ հագնված լինեք, ամուսնությունը քարանձավում զիլ է և կրեատիվ:

7 Ամուսնություն լեռան վրա
Որքա՜ն տպավորիչ կլինի հարսանիքի օրը շրջապատված լինել սքանչելի լեռներով:

8 Թանգարանում
Պատմության և արվեստի սիրահարները կարող են ամուսնանալ և հարսանեկան խնջույքն անցկացնել թանգարանում: Հյուրերն անգամ մի րոպե չեն ձանձրանա:

9 Շարժական վրանում
Շարժական վրանները գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում: Դրանք կարող են ծառայել նաև իբրև հարսանեկան արարողությունների անցկացման վայր:

10 Կառնավալային հարսանիք
Կառնավալային հարսանիքը պետք է որ շատ զվարճալի լինի:

11 Անտառային հարսանիք
Անտառային հարսանիքները շատ հոգեհարազատ են մեզ համար: Հաճելի է պատկերացնել, թե որքա՜ն պարզ կամ որքա՜ն գեղեցիկ զարդարված կարող են դրանք լինել: Հյուրերը հաճելիորեն կզարմանան՝ տեսնելով հեքիաթային լույսերը և փայտե սեղանները:

12 Ձեր այգում
Մի աղջիկ ու տղա եկեղեցում կայացած սքանչելի պսակադրությունից հետո հարսանեկան խնջույք կազմակերպեցին իրենց սեփական այգում:

13 Գրադարանում
Եթե և՛ ձեր, և՛ ձեր ընտրյալի համար ընթերցանությունը տարերք է, ապա գրադարանում անցկացվող հարսանիքը կամ հարսանեկան խնջույքը կատարյալ տարբերակ կլինի ձեզ համար:

14 Մարդատար նավի վրա
Որքա՜ն ռոմանտիկ կլիներ ամուսնանալ ծովում և նավարկել սիրելիի հետ:

15 Առագաստանավի վրա
Եթե ցանկանում եք ավելի մտերմիկ մթնոլորտում անցկացնել ձեր հարսանեկան արարողությունը՝ մարդատար նավի փոխարեն կարող եք առագաստանավ ընտրել:

16 Երկաթուղային կայարանում
Երկաթուղային հին կայարանում անցկացված ռոմանտիկ հարսանիքը երբեք չի մոռացվի:

17 Զվարճանքների այգում
Օհ, որքան հրաշալի կլինի ամուսնանալ զվարճանքների այգում:

18 Փառատոնային հարսանիք
Փառատոնային հարսանիքի գաղափարը պարզապես հիանալի է հնչում:

19 Կտուրի վրա
Կտուրի վրա անցկացվող հարսանիքը անմոռանալի կլինի: Այդ բարձունքից կարող եք վայելել քաղաքի սքանչելի ուրվագիծը:

20 Սաֆարիում/կենդանաբանական այգում
Հարսանիք սաֆարիո՞ւմ կամ կենդանաբանական այգո՞ւմ: Այս զույգն ապացուցեց, թե որքան գեղեցիկ լուսանկարներ և հիշողություններ կարող են մնալ այդպիսի յուրահատուկ հարսանիքից:




