Սեր, սեքս ու սնունդ՝ ահա այն ամենը, ինչն իսկապես երջանիկ է դարձնում մեզ. Մերիլ ՍթրիփLife.panorama.am-ը գրում է.

Մերիլ Սթրիփը 64 տարեկան է, դերասանուհի:

Կյանքում երբևէ կինոյի տոմս չեմ գնել: Չէ որ դա շատ սարսափելի է: Ի՞նչ կլինի, եթե մարդիկ ծիծաղեն լուրջ տեսարանների վրա: Իսկ ի՞նչ, եթե նրանք քնեն և խռմփացնեն ամենածիծաղելի պահին:

Ես շատ ալարկոտ եմ: Բայց երբ ես աշխատանք ունեմ անելու, ես հավաքում եմ ինձ, որովհետև վախենում եմ ձախողումներից: Ընդհանրապես, ամենի ինչ վախի պատճառով է:

Վերջերս ես հեռուստացույցով տեսա Վուդի Ալենի «Մանհեթենը» և հիշեցի, թե այդ ժամանակ ինձ որքան այլանդակ էի զգում՝ չաղլիկ, հսկայական քթով: Ես ուզում էի լինել նիհար, ինչպես ամսագրերի մոդելները, բայց ինչ-որ պահի հասկացա, որ դա երբեք իրականություն չի դառնա և հաշտվեցի:

Զարմանալի է՝ ես վաթսունն անց եմ, մինչդեռ խաղում եմ ռոմանտիկ կատակերգություններում: Բեթ Դևիսը, երևի, դագաղում շուռ է գալիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել