Մրգերի հետ համադրելով ընկուզեղենը՝ մարդու համար իդեալական կերակուր է ստացվում: Մրգերը մեր օրգանիզմն ապահովում են շաքարներով` ճարպի և էներգիայի պահպանման համար, օրգանական աղերով` արյան քիմիական բաղադրության և հավասարակշռության պահպանման համար, թթուներով` հյուսվածքներում շլակների տրոհման համար:

Ընկուզեղենի բաղադրության մեջ մտնող ազոտային նյութերն ու ճարպերը նպաստում են տարբեր տեսակի շարժական հոդերի «վերականգնմանը»: Ընկուզեղենի և մրգերի մեջ առկա ածխաջրերը հանգստացնում են լարված նյարդային համակարգը: Լավ կլինի մրգերն ուտել առանձին, առանց որևէ այլ կերակրատեսակի հետ համադրության (ուտելուց առաջ): Ցանկալի է մրգերն ուտել թարմ վիճակում: Ոչ բոլոր դեպքերում են մրգերը համեղ, սակայն դրանք շատ մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակում, հատկապես երբ կիսախակ են: Ինչպես և բանջարեղենը, մրգերը նույնպես ավելի շատ C վիտամին են պարունակում կանաչ վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել