Հազարավոր ձկնորսներ շաբաթ` հունվարի 25-ին, հավաքվել էին մեկ վայրում՝ աշխարհի ամենախոշոր սառցային ձկնորսության մրցույթին մասնակցելու համար: Բալթիկ ծովի խիստ պայմաններին հակառակ՝ ավելի քան 10.000 մարդ ճանապարհ էր կտրել ու հասել այստեղ` Մինեսոտային Բրեյներդ բնակավայր, որպեսզի մասնակցի սառած լճի վրա անցկացվող Բրեյնարդի Ջեյսիիս ձկնորսության ամենամյա մրցույթին: Մրցույթը անցկացվում է 1991 թ.-ի հունվարից ի վեր:

Հավաքն իր բնույթով ամենամեծն է աշխարհում, իսկ հաղթողի համար նախատեսված է 150.000 ամերիկյան դոլար մրցանակ: 
Երեք ժամ տևող այս իրադարձությունը մեծ թվով մարդկանց է այստեղ ձգում՝ չնայած այն փաստի, որ այս տարածքում ջերմաստիճանը հասնում է մինչև -40 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Այս վայրում հավաքվում են նաև լուսանկարիչները` սպասելով ձկնորսների հաղթանակներին` ֆիքսելու համար այդ պահերը: Ըստ կանոնների՝ յուրաքանչյուր ձկնորս սառույցի վրա բացված մեկ անցքից պետք է կարողանա բռնել ամենածանր կենդանի ձկանը (մահացած, սառած կամ ժամանակից ուշ ներկայացված ձկները չեն մրցակցում): Մրցույթը տեղի է ունենում Գուլ լճի՝ սառույցով պատված երկու քառակուսի մղոն տարածության վրա:

Ստորև կարող եք դիտել ձկնորսական այս ամենախոշոր մրցույթից արված լուսանկարները, որոնց հեղինակը Ռոբերտ Բենսոնն է Սան Դիեգոյից, ով նշել է, թե բավականին անհանգիստ էր սառույցի վրայով երթևեկելիս՝ հատկապես հաշվի առնելով սառույցի վրա հավաքված բոլոր մարդկանց ծանրությունը: Կազմակերպիչները հորդորել են լուսանկարչին իջեցնել լուսամուտի ապակին ու չկապել ամրագոտին այնպես, որ սառույցի կոտրվելու կամ այն դեպքում, երբ նրան անհրաժեշտ լիներ շտապ դուրս գալ մեքենայից, դա ավելի հեշտ լիներ անել: 

These impressive aerial shots show crowds of anglers sprawled across scarily thin ice at the largest ice fishing tournament in the world

The competition sees more than 10,000 people brave Baltic conditions

Rows and rows of fishermen wait by their ice holes wrapped in the very thickest of winter gear

The fishermen are careful not to leave any skin exposed Only live fish at the ice fishing contest count

Fin-tastic: The competition takes place on a two-square-mile site

An official keeps tally of the scores Having a reel good time at the ice fishing contest

The event has been held each January since 1991 and takes place at Gull Lake in the city of Brainerd

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել