Tert.am-ը գրում է.

Դնեպրոպետրովսկի շրջանային ադմինիստրացիայի շենքի մոտ բախումների հետևանքով վիրավորվել է ոստիկանության 18 աշխատակից, այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Interfax.ru-ին:

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել էին ութ վիրավոր ոստիկանի և երկու ակտիվիստի մասին՝ նշելով, որ հոսպիտալացվել է չորս մարդ։

Բացի այդ, տեղական «34 հեռուստաալիքը» հաղորդել է, որ բախումների ժամանակ վիրավորվել է իր նկարահանող խումբը. օպերատորներից մեկը մեջքին տրավմատիկ զենքից վնասվածք է ստացել, մյուսի մոտ ենթադրաբար կոտրվել է ձեռքը, լրագրողը ստացել է կապտուկներ և վերքեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել