Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայում ոստիկանությունը ձերբակալել է 116 մարդու, ովքեր կասկածվում են Կիևում անկարգություններ հրարհրելու մեջ: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

«Ձերբակալվածների թվում կան նրանք, ովքեր արդեն խնդիրներ են ունեցել օրենքի հետ. նրանցից ոմանք նույնիսկ դատապարտվել են ծանր հանցագործության մեղադրանքով»,- այս մասին ասվում է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդագրության մեջ:

Գրուշևսկու փողոցում տեղի ունեցող իրադարձությունների կազմակերպիչների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ համաձայն 294 հոդվածի (զանգվածային անկարգություններ), որով նախատեսվում է մինչև ութ տարի ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել