Ուղղակի ապշած եմ: Վերջերս YouTube-ում տեղադրված երգչուհի Լայանայի «Ուր է իմ տղամարդը» տեսահոլովակը դիտելուց հետո եղբայրս մեկնաբանեց և գրեցի հետևյալը.«Յախք ... Շատ տգեղ ա հնչում «Ը»-ն բառի մեջ, «Ը»-ն ռաբիսոտ է»

Զարմանալի է, բայց եղբորս մեկնաբանությունը ջնջվեց և ընդհամենը մի քանի րոպե հետո նրան անձնական նամակ եկավ, հայհոյանքներով և սպառնալիքներով ոմն «MENEJER10001»-ի կողմից: Վերջինս կատաղած կերպով հայհոյել էր իմ եղբորը, նշելով, որ ռաբիսը ինքն է և յախքը ... ինչևէ: Բառդակի վերածված նամակները շատացան, հայհոյանքները շատացան, բայց ինքնությունը ոմն «MENEJER10001»-ի, ով 27 տարեկան էր, չպարզվեց: Եղբայր դիմեց մի քանի քայլերի, բայց «MENEJER10001»-ը ոչ համար տվեց, ոչ պատասխանեց անձնական նամակներին ու այդ տեսանյութի տակի մեկնաբանություններին, և միայն բլոկ քցեց եղբորս: Բլոկից ընդհամենը րոպեներ անց եղբայրս նամակ ստացավ արդեն Լայանայի պաշտոնական էջից. «Կներեք, բայց ձեր մեկնաբանությունները ջնջված են: Խնդրում ենք ձեր անձնականը պարզել ոչ մեզ մոտ » Զարմանալի է, բայց այդ ով պետք է նեղվեր եղբորս մեկնաբանություններից և այդպիսի ոչ ստանդարդ կերպով արձագանքեր: Հնարավոր է, որ նկարահանման խմբից լիներ այդ ՈՄՆը ... Չգիտենք, պատահական է, թե ոչ, բայց այդ տեսահոլովակի ռեժիսորն էլ է 27 տարեկան, իսկ «MENEJER10001»-ի նիկում հայերեն նշվեց «Մենեջեր - դիրեկտոր - ռեժիսոր» բառերը ... ինչևէ ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել