Psymag.am-ը գրում է.
Պոզիտիվ հոգեթերապիան կարճատև հոգեթերապևտիկ մեթոդ է, որի կենտրոնում անձնավորության փոփոխությունն է՝ իր տրանսմշակութային առանձնահատկություններով:
Մեթոդի հիմնադիրն է բժշկության դոկտոր, պրոֆեսոր Նոսսրատ Պեզեշկիանը(Գերմանիա): Նա ծնվել է Իրանում 1933թ-ին: Հոգեթերապևտիկ կրթությունը ստացել է Գերմանիայում, Շվեցարիայում և ԱՄՆ-ում: Ներկայումս բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, հոգեբանության, հոգեթերապիայի, նյարդաբանության ոլոտների մասնագետ:
Իր անունը մեթոդը ստացել է "Positum" լատինական բառից, որը նշանակում է տրված, փաստացիորեն առկա: Նոսսրատ Պեզեշկիանը մեթոդը սահմանում է որպես հումանիստական, հոգեթերապիայի խորքային հոգեբանորեն կողմնորոշված մեթոդ՝ տրանսմշակութային տեսանկյունով, այցելուի վրա կենտրոնացած և կարճատև հոգեթերապիայի ռեսուսների վրա կողմնորոշված նոր տեխնիկաներով (Ն. Պեզեշկիան 1995, 1996 ): Պոզիտիվ հոգեթերապիայի հայրենիք Գերմանիայում այս մեթոդը մտնում է հոգեթերապիայի կիրառման երաշխավորված 10 հիմնական մեթոդների շարքում:
Պոզիտիվ հոգեթերապիան հիմնված է ավելի քան 20 մշակույթների տրանսմշակութային ուսումնասիրությունների վրա և նոր մեթոդ, նոր մոտեցում է մարդու նկատմամբ:
Հետապնդում է հետևյալ հիմնական նպատակները.
- Բուժում (հոգեթերապևտիկ ասպեկտ)
- Դաստիարակություն և կանխարգելում (մանկավարժական ասպեկտ)
- Միջմշակութային գիտակցության զարգացում (տրանսմշակութա-սոցիալական ասպեկտ) և տարբեր հոգեթերապևտիկ ուղղությունների փոխներգործություն և ինտեգրացիա (միջդիսցիպլինային ասպեկտ)
Պոզիտիվ հոգեթերապիայի մեթոդը հիմնվում է 3 սկզբունքների վրա, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի մեթոդական բաղադրիչ.
1. Հույսի սկզբունքին համապատասխանում է մարդու ընդունակությունների և հնարավորությունների տեսլականում դրական մոտեցում:
2. Հավասարակշռության սկզբունքին համապատասխանում է անձի հոգեդինամիկայի բովանդակային տարբերակված վերլուծություն, որի արդյունքն է հանդիսանում մարդու առաջնային և երկրորդային ընդունակությունների ներդաշնակեցումը:
3. Ինքնաօգնության սկզբունքին համապատասխանում է 5-քայլանի մետամոդել, որը հենց գործընթացի սկզբում օգտագործվում է որպես անձնավորության ներդաշնակեցման, ադապտացիայի և զարգացման ռազմավարություն, հետագայում մարդու՝ իրեն, իր շրջապատի, ընտանիքի, կազմակերպության և հանրության ինքնաօգնության գործընթացում:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ