Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ, երեկ շարունակված «Կյանքի խոսք» կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ընկերության» գործով դատավարությունը կրկին հետաձգվել է երկու շաբաթով:
«Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանը, ինչպես հայտնի է, դիմել է դատարան` շաբաթաթերթին կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով:
Այս գործով սա դատավարությունն արդեն դատաքննական փուլում է: Վերջերս «Կյանքի խոսքի» առաջնորդ Արթուր Սիմոնյանի ներկայացուցիչ Արմեն Լուսյանը դատարանին է ներկայացրել նաև Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ինչ-որ եվրոպական կրոնական ակադեմիայից փորձագիտական եզրակացություն, որով կրոնական կազմակերպությունը դատարանին պետք է ապացուցի, որ աղանդավորական կազմակերպություն չէ:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին հերքել պատիվը և արժանապատվությունը, բարի համբավն արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները, ներողություն խնդրել և փոխհատուցել կատարված դատական ծախսերը: Ըստ նրա` «Իրավունք», «Իրավունք-Հետաքննություն» և Аргументы недели Армении թերթերի համապատասխան համարներում հրապարակվել են հոդվածներ, կոլաժներ, որոնցով վիրավորանք է հասցվել «Կյանքի խոսք» կազմակերպությանը:
«Իրավունք Մեդիա» ընկերության շահերի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայցի դեմ առարկել է ամբողջ ծավալով, քանի որ նրա խոսքով՝ հայցապահանջը պատվի, արժանապատվության, բարի համբավի արատավորման հետ որևէ կապ չունի: Հովհաննես Գալաջյանի խոսքով` իրենք էլ արդեն դատարանին են ներկայացրել որոշ ապացույցներ ձայնագրությունների և տեսաձայնագրությունների ձևով: «Նրանք ուզում են նախադեպ ստեղծել, որ կարող են մամուլին լռեցնել և բացի դրանից՝ ստանալ դատական որոշում, որում կհաստատվի, որ աղանդ չեն»,- ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր Հովհաննես Գալաջյանը:
Հիշեցնենք, որ ըստ «Իրավունք-Հետաքննություն» թերթի խմբագրության տարածած տեղեկատվության` դատելով հայցվորի կողմից դատարան ներկայացված և 50 էջը գերազանցող հայցադիմումից՝ «Կյանքի խոսքը» և նրա պարագլուխ Արթուր Սիմոնյանը նպատակ են դրել իրենց առջև ոչ այնքան իրենց պատիվը, արժանապատվությունը պաշտպանելը, որքան հաստատելը, թե քրիստոնեական Հայաստանը պետք է լինի աղանդների հանգրվանը:
Կազմակերպության զայրույթն է առաջացրել «Իրավունք-Հետաքննության» թիվ 39-ում տպագրված կոլաժը և նրան ուղեկցող հրապարակումը: «Այդ «էրզաց-կրոնի բիզնեսմենին» (այդպես են նրան կոչում սոցիալական ցանցերում), հավանաբար, ափերից հանել է այն, որ հանրությանը ներկայացվել է սույն, ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ աստվածատհաճ և շատերի կողմից չհարգված հաստատությանը՝ աղմկալի պոռնոսկանդալի հերոսուհի, «խելահեղ սեքսի» անվիճելի թագուհի Անժելա Սարգսյանի անդամակցության փաստը: Անշուշտ, սույն տգեղ իրողությունը էապես փչացրել է «գործարար համբավը» մի աղանդավորական կառույցի, որը արտաքին ապազգային և հակազգային ուժերի շահերի արտահայտիչն ու կամակատարն է: Եվ հենց այդ պատճառով Արթուր Սիմոնյանը կես կիլոգրամանոց հայցադիմում է ներկայացրել դատարան` ի պաշտպանություն ինչպես իր սիրելի անձի, այնպես էլ իր գլխավորած «Կյանքի խոսք» աղանդի «պատվի, արժանապատվության և գործարար համբավի», - նշված է թերթի խմբագրության տարածած հայտարարության մեջ:

Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.com/news/kyanqi_xosqy_39_pati_v_e_39_pahanjowm_t_39_e_owzowm_apacowcel_or_aghand_che_39/2012-06-22-1122
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել