Իրենց արվեստագետ համարող մարդկանց համար եմ տեղադրում այս խոսքերն ու կատարումը։ Միշտ ուզել եմ սրա մասին ինչ-որ տեղ խոսվի ու կարող է խոսվել է, ուղղակի կողքովս է անցել.

Շատ լուրջ օղակ են արվեստագետները։ Նրանք են կապում արվեստը քաղաքացիներին ու հասարակությանը արվեստին։ Նրանք չպետք է ձեռները հանեն և՛ հասարակության, և՛ արվեստի զարկերակից, որովհետև դա է նրանց արվեստագետ լինելու հիմնաքարը։ Դրանք են սնուցման աղբյուրները՝ մտավոր ու հոգևոր, դրանց միջոցով է բանում իր վերուստ տրված շնորհը։ Սա պետք չէ նույնականացնել մուսայի հետ, չնայած՝ դրանք էլ իրենց հերթին ժամանակ առ ժամանակ կարող են դառնալ ոգեշնչարան։

Ես արվեստագետին կարող եմ լավը համարել (լավն իհարկե ճշգրիտ գնահատական չէ, բայց հաստատ դրական վերաբերմունք է), երբ նրան տեսնում եմ հասարակության մեջ, որը պրպտում է քաղաքացիների մեջ, որը խոսում ու խոսեցնում է հասարակությանը, շնչում նույն օդը, հնչում նույն ձայնը։ Պարտադիր է, որ հասարակությանը միաձուլված լինելը զուգահեռ ընթանա նրա տեղեկացվածության բարձր մակարդակով՝ արվեստից առհասարակ ու խորը։

Հիմա գանք կոնկրետ Հայաստան։ Իհարկե կան, ոչ ոք թող չասի, որ չկան կամ չունենք նման արվեստագետներ՝ քիչ, ուղղակի նրանց նկատում ես շատ բարձր համեստությամբ օժտված, որը երբեմն հիշեցնում է ամաչկոտություն, բայց հիմնականում խոնարհվելու տեղի է տալիս, ու միևնույն ժամանակ զայրացնում, որ քիչ են տալիս դրանով՝ հասարակությանը տալիս են զուտ գործերը։ Հա, խնդիր չկա՝ արժեքներ, բայց դրանք քիչ են, հենց իրենց ջերմությունն ու խելացիի խոսքերն են հիմա պակասում։ Այդ շփումը քիչ տեսանելի է՝ թափանցիկի նման։

Իսկ հիմա գանք երիտասարդ արվեստագետներին։ Տղաներ և աղջիկներ, որոնք ունեն լուրջ պոտենցիալ ու սիրում են իրենց հայրենիքը, պարտավոր են լինել քաղաքացու կողքին։ Կհարցնենք, չէ՞, ինչու՞ գա երիտասարդ արվեստագետն ու կանգնի քաղաքացու կողքին, ինչու՞ չգնա և գումար չաշխատի՝ օգտվի ներկայիս վարչակարգի սահմանած չափաքանակով սնվելու ալիքներից։ Ասեմ՝ դա պետք է պայմանավորված լինի կոնկրետ անձնական շահով։ 

Ո՞նց եմ բացատրում դա.
Անձնական շահը բաժանում եմ երկու հիմնական մասի՝ կապիտալ և կարգավիճակ։ Առաջինով մյուսը կարողանում են ձևավորել, կազմավորել, բայց այն բնական կարող է չլինել, որը թերարժեքության բարդույթ է առաջացնում ու որոշ ժամանակ անց կուլ տալիս արվեստագետին։ Իսկ երկրորդի դեպքում՝ բնականորեն ձևավորված բարձր կարգավիճակը, որն իրենից ներկայացնում է լավ արվեստագետ լինելը, բերում է իր հետևից կապիտալ։ Չմոռանամ ասել, որ կարգավիճակ ասելով նկատի ունեմ նրա համբավը, դերը և ազդեծությունը հասարակության մեջ, իսկ կապիտալը կարծում եմ պարզ է, ուղղակի մեջից հանած կարգավիճակը։

Եվ այստեղ պետք է գա մեկ պարզ իրողություն, որը պետք է առաջնորդի երիտասարդ լավ արվեստագետին։ Դա պայքարն է, որը հավերժ է, շարունակական ու անսահման։ Միայն այս տարածքում է հնարավոր վեր կենալ ու փոխել դեպի լավը։

Հ.Գ. 3։40 րապեից տեսեք, թե մասսաներն ինչպես են երջանկանում։ Միթե՞ ձեր համար հասարակությանը երջանկության հասցնելը արվեստի մայրպտուղը չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել