Ընդհանուր առմամբ, ես տնային կատվին համապատասխան հոգեբանություն ունեմ: Դա այն չէ, որ ես չեմ սիրում մարդկանց կամ շփվել նրանց հետ: Ուղղակի ես սիրում եմ իմ տունը, թեև մի քիչ անհամարժեք է, բայց նաև իմ ընկերությանը: Ես գիտեմ, որ որքան մեծանում ենք, այնքան հասկանում ենք, որ ընկերների հետ ժամանակ անցկացնելիս ավելի շատ ենք ուրախանում: Ես ունեմ ընկերներ, որոնք ընկերներ չեն, այլ ուղղակի շփոթեցնող մարդիկ: Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես սիրում եմ շփվել տարբեր տեսակների մարդկանց հետ: Ինձ թվում է՝ կկարողանամ նկարագրել ընկերների տեսակները:

Ընկերոջ տեսակ համար 1. «Ինչպե՞ս դու դարձար իմ ընկերը»

Սա այն մարդն է, ով միշտ եղել է քո ընկերական շրջապատում: Դու չես կարող հիշել, թե նա առաջինը ում ընկերն է եղել: Նա միշտ պատմում է իր աշխատանքի մասին, սակայն դու այդպես էլ չես հասկանում, թե դա ինչ աշխատանք է: Եվ չնայած՝ նա լավ մարդ է, սակայն դու նրան որպես ընկերչէիր ընտրի այն պատճառով, որ դուք ընդհանուր բաներ չունեք: Նա միշտ ներկա է բոլոր հավաքույթներին, սակայն դու չգիտես՝ ով է նրան հրավիրել: Ձեր զրույցները, կարելի է ասել, մի քիչ անհարմար են ստացվում, որովհետև դուք միմյանց մասին գրեթե ոչինչ չգիտեք:

Ընկերոջ տեսակ համար 2. «Փարթիների ընկեր»

Սա ընկեր է, ով չգիտի, թե ինչ է չափի զգացումը: Նա խմում է, ծխում արթնացնում է քո ներքին վատ աղջկան: Նա շատ ուրախ, զվարճալի մարդ է, սակայն նրա հետ պետք է ժամանակ առ ժամանակ շփվել, քանի որ հետագայում վերականգման կարիք կլինի: Ընկերոջից բաժանվելուց հետո նա կլինի  լավագույն մխիթարող մարդը: Նա երբեք չի դատում ոչ մեկին և հարցերին շատ լրջորեն չի մոտենում: Դու սիրում ես նրան, սակայն միևնույն ժամանակ տխրում ես նրա համար:

Ընկերոջ տեսակ համար 3. «Ծանր կարծիք ունեցող ընկեր»

Սա այն ընկերն է, ով ամեն դեպքի համար կարող է ինչ-որ պատմություն պատմել: Նրա պատմությունները այնքան էլ զվարճալի և ունկնդրին հաճելի չեն: Դու երե՞ք երեխա ունես: Նա ունի չորսը և երկու որդեգրված: Դու դժվար իրավիճակում 10 ժա՞մ ես մնացել, նա դժվար իրավիճակում` 20: Նա, իհարկե, հետաքրքիր անձնավորություն է, սակայն դու չես կարող նրա հետ երկար շփվել:

Ընկերոջ տեսակ համար 4. «Ամենաքաղցր մարդն աշխարհում»

Սա այն ընկերն է, ով բառացիորեն ամենալավ մարդն է, ում դուք երբևէ հանդիպել եք: Դժվար է հավատալ, որ նա իրական է, քանի որ նա շատ բարի է և անկեղծ: Նա այն ընկերն է, ով քո հիվանդ եղած ժամանակ քո սիրելի ուտեստն է բերում: Նա քեզ երբեք չի քննադատի, այլ կքաջալերի և կոգևորի: Չնայած դու շատ կուզեիր նրա նման լինեիր, սակայն նրա կողքին քեզ հիմարի պես ես զգում:

Ընկերոջ տեսակ համար 5. «Օ, Աստված իմ, դու ինձանից բավականին լավն ես»

Երբ դու մեծանաս, կլինես այս մարդը: Նա գիտի բոլորին: Նա իր տան պատերին կախած արվեստի գործեր ունի, որոնք ինչքան էլ փորձես հասկանալ, չի ստացվի: Նա շատ առատաձեռն է և չի սիրում դրամաներ ստեղծել: Դուք շատ կուզեիք նրա հետ ժամանակ անցկացնել, սակայն նա կմոտենա ձեզ այն ժամանակ, երբ կկարողանա: Դու երևի կմեռնես նրան սպասելով:

Ընկերոջ տեսակ համար 6. «Մանկության ընկեր»

Սա ձեր առաջին լավագույն ընկերն է: Դուք միգուցե այլևս հաճախ չեք տեսնվում, գուցե նույնիսկ հաճախ էլ չեք խոսում, սակայն երբ տեսնվում եք կամ խոսում, ձեզ չի թվում, որ երկար ժամանակ է անցել: Նա գիտի ձեր բոլոր գաղտնիքները և շարունակում է պահել դրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել