Life.panorama.am-ը գրում է.
Հոգեբանների դիտարկումները ցույց են տվել, որ անձնական շփումների ժամանակ զրուցակիցները չեն կարողանում անընդհատ միմյանց աչքերի մեջ նայել, հայացքների կապը տևում է ընդհանուր շփման 60%-ից ոչ ավել: Ավելի երկար միմյանց աչքերի մեջ կարողանում են նայել միայն սիրահարներն ու ագրեսիվ տրամադրված մարդիկ:
Երկար վիզուլա կապը զրուցակիցների միջև հնարավոր է, եթե նրանք բավականաչափ հեռու են նստած միմյանցից, ուստի ավելի մտերմիկ և արդյունավետ զրույցի համար ցանկալի է, որ զրուցակիցները դեմ-դիմաց նստեն:
Կանայք ավելի երկար նայում են նրանց, ով դուր է գալիս իրենց, իսկ տղամարդիկ` նրանց, ում իրենք դուր են գալիս: Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են օգտագործում սևեռուն հայացքը, ուստի ի տարբերություն արական սեռի` նրանք հակված չեն այն ընկալել որպես ագրեսիվ տրամադրվածության դրսևորում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



