Հակամարտության շփման գծում արձանագրված վերջին դեպքերի շուրջ ծավալված բանավեճերից, գրառումներից, հոդվածներից, ստատուսներից ու հղումներից մի բան պարզ դարձավ:
Մեդիա դաշտում հայրենասիրություն, արդարություն, ժողովրդավարություն, հայրենի հող, հայրենի բնություն, հայրենի հանքեր, հայրենի օրենքներ քարոզող որոշ հիստերիկ օգտատերեր ոնց որ տխրած լինեն մեր բանակի հաջողության կապակցությամբ: Քչփորում ու պեղում են նավթալինի հոտ կպած լինկեր, տեսանյութեր, հոդվածներ ու փորձում են դրանցով ինչ-որ բաներ ապացուցել: Ու այստեղ արդեն, իրոք, որ պատռվում են իրենց դիմակները: Երևի հանձնարարականներ են ստացել` շատ արագ աղավաղել հայ հասարակության միաբանությունը, սուրբ նկրտումները, բանակի թիկունքին կանգնելու անզուսպ ցանկությունը, հայ զինվորին ու սպային մեծարելու, ոգևորելու, արժանի գնահատելու և հերոսացնելու` քաղաքացու անկեղծ պոռթկումն ու մի շարք այլ դրական և բաղձալի գործընթացներ:
Երևի իրենց գլխավոր ֆինանսիստը ջղայնացել է ու մեսիջ է ուղարկել. «Գրանտները ուտում եք ու գործ չեք անում: Որքան դուք շատ եք բզբզում, այնքան հայ ազգն ու պետությունը ավելի են համախմբվում ու կայունանում: Գրանտները դադարեցնելու եմ, որ էլ չբզբզաք»: 

Հ.Գ. 1. - Լինքերը թողնում եմ ինձ հասկացողներին: 
Հ.Գ. 2. - Հայ հանրությունը խելամիտ է և սադրանքների այլևս չի գնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել