
Երկրի ու դրա բնակիչների անվտանգությունը յուրաքանչյուր պետության կարևորագույն ու առաջնային խնդիրներից մեկն է, ու այդ հարցում բանակի դերը չափազանց կարևոր է: Հենց երկրի ռազմական ուժերի շնորհիվ է, որ տվյալ երկրի բնակիչները հանգիստ կարողանում են առանց վախի քնել իրենց տներում` իմանալով, որ երկրի սահմանները հսկվում են տվյալ երկրի ռազմական ուժերի շնորհիվ:
Հոդվածում առանձնացված են աշխարհի ամենահզոր ռազմական ուժերն ունեցող 10 երկրները: Տվյալները վերցված են Ռազմավարության ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի կողմից ներկայացված տվյալների հիման վրա: Վիճակագրությունը կազմելիս հաշվի է առնվել յուրաքանչյուր երկրի բանակի չափը, ռազմական բյուջեն ու ընդհանուր ծախսը` մեկ շնչի հաշվով: Սակայն հաշվի առնելով, որ տեխնոլոգիաներն ու զենքը նույնպես կարևոր գործոններ են, հաշվի է առնվել նաև յուրաքանչյուր երկրի զինանոցը` ըստ ռազմական հարաբերությունների հետազոտությունների:
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Զինվորների քանակը` 1.580.000
Տարեկան ռազմական ծախսերը` 663.255 միլիարդ (ՀՆԱ-2088.15 $)
Միջուկային զենք` այո
Ռազմական գերտերություն: Սովետական Միության փլուզումից ի վեր, ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենախոշոր ռազմածովային ուժերը, այդ թվում նաև տասնյակ հսկայական ռազմական ռեակտիվ ինքնաթիռներ: ԱՄՆ-ին է պատկանում նաև աշխարհի ամենախոշոր միջուկային արսենալը, ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներով կառավարվող ու արբանյակներով առաջնորդվող զենքեր: Ամերիկյան ռազմական ուժերն ունեն ավելի քան 15.000 ռազմական ինքնաթիռ, 290 ռազմանավ, 8300 տանկ ու 1.580.000 զինվոր:
Այնուամենայնիվ, այս առավելություններն այսօր ռիսկի տակ են երկրի պաշտպանության ստորաբաժանման բյուջետային կրճատումների ու Չինաստանի բարգավաճման պատճառով:
2 Ռուսաստանի Դաշնություն
Զինվորների քանակը` 1.027.000
Տարեկան ռազմական ծախսերը` 61.000 միլիարդ (ՀՆԱ-1616.33 $)
Միջուկային զենք` այո
Սովետական Միության ժառանգ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական հետազոտությունների համար ունի բոլոր անհրաժեշտ միջոցները` հսկայական տարածք ու մարդկային ռեսուրսներ, սակայն քիչ ռեսուրսներ ունի սպառազինությունը գնելու համար: Սառը պատերազմի տարիներին Սովետական Միությունը իր բանակի ընդհանուր թիվը հասցրել էր մինչև 5.3 միլիոն զինվորի, արտադրել ավելի քան 70.000 ռազմական տանկ (T-54,T-55, T62): Լինելով ավելի թույլ, քան արևմտյան մոդելները, այնուամենայնիվ, թվով գերազանցելով՝ այն կարող էր հաղթել թշնամուն: Ռուսաստանը աշխարհի երկրորդ ամենահզոր ռազմական ուժեր ունեցող երկիրն է՝ իր միջուկային արսենալի շնորհիվ:
Մոսկվան, ի տարբերություն Վաշինգթոնի, բարձրացրել է ռազմական բյուջեն: Կրեմլը ունի ավելի քան 2800 ռազմական տանկ, 4500 ռազմական ինքնաթիռ ու 224 ռազմանավ: Իր ռազմական ուժերը առավել հզորացնելու համար Ռուսաստանը կարող է հույս դնել իր ածխաջրածնային հսկայական պաշարերի ու աշխարհագրական դիրքի վրա: Շնորհիվ նրա, որ այն սահմանով հատվում է տարբեր երկրների հետ, թույլ է տալիս ռազմավարություն մշակելու մեծ հնարավորություններ ունենալ:
3 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Զինվորների քանակը` 2.285.000
Տարեկան ռազմական ծախսերը` 98.800 միլիարդ (ՀՆԱ-73.49 $)
Միջուկային զենք` այո
Աշխարհի թվով ամենաշատ բնակչությունն ունեցող երկիրը միջուկային մի քանի զենք ունի ու մշտապես մի քանի ռազմական ուժեր է ունեցել: Այնուամենայնիվ, երկրի ռազմական արդյունաբերության վատ զարգացվածությունը թույլ է տալիս բանակը զինել միայն անցած սերնդի զինատեսակներով: Վերջին երկու տասնամյակների ընթացքում, սակայն, տնտեսական ու քաղաքական ոլորտների վերելքը նպաստել է ռազմական զինանոցի արդիականացման մեջ նոր ներդրումների: Չինական ժողովրդական բանակը ամենամեծն է աշխարհում՝ 2.285.000 զինվոր: Չինաստանն ունի 8000 տանկ, 5000 ռազմական ինքնաթիռ ու 972 ռազմանավ: 2012թ.-ին Չինաստանը բաց է թողել իր առաջին ավիակիրը, երկրորդը դեռևս կառուցման փուլում է: Չինաստանի ռազմական բյուջեն աճում է: Պեկինը ներգրավված է ռազմական արդյունաբերության լրտեսական սկանդալների մեջ՝ մասնավորապես Միացյալ Նահանգների հետ կապված:
4 Մեծ Բրիտանիա
Զինվորների քանակը` 187.970
Տարեկան ռազմական ծախսերը` 69.271 միլիարդ (ՀՆԱ-1096.37 $)
Միջուկային զենք` այո
Մինչև Երկրորդ աշխարհամարը (1939-1945թթ.) Բրիտանիան համարվում էր աշխարհի ամենախոշոր ռազմածովային ուժը: Պատերազմից հետո Թագավորական նավատորմը դեռևս ամենախոշորներից է, սակայն ավելի քիչ: Մարդկային ռեսուրսներն այստեղ բարձր չեն, սակայն պրոֆեսիոնալության մակարդակը ամենաբարձրն է աշխարհում` զինված տանկերով, զրահամեքենաներով ու հրթիռների հսկայական պաշարով:
5 Ֆրանսիա
Զինվորների քանակը` 362.485
Տարեկան ռազմական ծախսերը` 67.316 միլիարդ (ՀՆԱ-1021.13 $)
Միջուկային զենք` այո
Սառը պատերազմի տարիներին կոմունիզմի սպառնալիքից պաշտպանվելու համար ֆրանսիացիներն իրենց սեփական միջուկային ուժերը ստեղծեցին միջուկային զենքի երեք հիմնական տեսակներով` հրթիռային հանքեր, սուզանավեր ու ռազմական ինքնաթիռներ: Ֆրանսիական ռազմական արդյունաբերությունը հիմնականն է Եվրոպայում և արտադրում է բարձր որակի տանկեր ու ռազմական ինքնաթիռներ՝ այդ թվում «Ռաֆալ» տեսակի կրկնակի շարժիչով ռազմական ինքնաթիռը:
6 Հյուսիսային Կորեա
Զինվորների քանակը` 1.106.000
Տարեկան ռազմական ծախսերը` 4.7 միլիարդ (ՀՆԱ-214 $)
Միջուկային զենք` այո
Չնայած երկիրը թաղված է աղքատության մեջ, այնուամենայննիվ, Հյուսիսային Կորեան աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկն է: 40-ական թվականներից Հարավային Կորեայի հետ ներգրավված լինելով տարածքային կոնֆլիկտի մեջ՝ կոմունիստական Հյուսիսային Կորեան առաջնային կարևորություն է տալիս երկրի ռազմական ուժերի ներդրումներին: Վերջին տարիներին երկիրը միջուկային զենքի արտադրման աշխատանքներ է տանում՝ զինանոցը հարստացնելոու համար:
7 Հնդկաստան
Զինվորների քանակը` 1.325.000
Տարեկան ռազմական ծախսերը` 36.60 միլիարդ (ՀՆԱ-30.70 $)
Միջուկային զենք` այո
Երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն աշխարհում մշտապես պատերազմի մեջ է եղել իր մահմեդական հարևանների հետ: Այսօր Հնդկաստանի ամենամեծ հակառակորդը Պակիստանն է՝ Կաշմիրի հետ կապված տարածքային ամբողջականության կոնֆլիկտի մեջ լինելով: Հնդկաստանի ռազմական ուժերը աշխարհում զարգացող երկրների ամենալավ ռազմականացված ու զինված բանակներից մեկն է: Բացի այն, որ երկիրը մեծաքանակ բանակ ունի, այն նաև ունի միջուկային զենք ու հրթիռներ:
8 Պակիստան
Զինվորների քանակը` 620.000
Տարեկան ռազմական ծախսերը` 4,8 միլիարդ (ՀՆԱ-25.74 $)
Միջուկային զենք`այո
Մահմեդական երկրներից աշխարհում ամենախոշոր ռազմական ուժեր ունեցող Պակիստանի տնտեսությունն ու բնակչության թիվը զիջում է իր հակառակորդ Հնդկաստանի բնակչության թվին ու տնտեսության մակարդակին, այդ իսկ պատճառով երկիրը մեծ ներդրումներ է անում միջուկային զենքի արտադրման ոլորտում իրենց հարևան երկրին հզորությամբ չզիջելու համար: Շատ բան հայտնի չէ Պակիստանի միջուկային զենքի արսենալի մասին: Սակայն այն, որ սահմանի երկու մասերում էլ միջուկային զենքեր կան, ստիպում է երկու երկրներին հնարավորիս ուշադիր լինել խաղաղության պահպանման առումով:
9 Հարավային Կորեա
Զինվորների քանակը` 672.000
Տարեկան ռազմական ծախսերը` 27.130 միլիարդ (ՀՆԱ-557.82 $)
Միջուկային զենք`ոչ
ԱՄՆ-ի պաշտպանության շնորհիվ Հարավային Կորեան հասել է տնտեսական, գիտական ու տեխնոլոգիական ավելի բարձր մակարդակի՝ համեմատած իր հարևան Հյուսիսային Կորեայի: Հարավային Կորեայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով՝ երկիրը մեծ ներդրումներ է անում հզոր ռազմական ուժեր ուենանալու համար, սակայն չունի միջուկային զենք:
Երկրի զինանոցը բավականին հարուստ է՝ բերված ԱՄՆ-ից:
10 Իսրայել
Զինվորների քանակը` 177.000
Տարեկան ռազմական ծախսերը` 14.309 միլիարդ (ՀՆԱ-1877.9 $)
Միջուկային զենք`այո
Քիչ ու նոսր բնակեցված Իսրայելը իր արաբ հարևանների հետ ներգրավված է կոնֆլիկտի մեջ, այդ իսկ պատճառով երկիրը մինչև ատամները զինված վիճակում է: Իրենց քանակական թերությունները փոխհատուցելու համար Իսրայելը շեշտը դրել է որակի վրա: Նրանք ունեն աշխարհում լավագույն մարզված զորքերից մեկը, հզոր ռազմաօդային ուժեր ու զարգացած տեխնոլոգիաներով ու փորձով հագեցած զորանոց ու բանակ: