Տարին նոր է սկսվել, իսկ տարվա հետ կապված ակնկալիքները բազմաթիվ են: Այդ սպասելիքներից է 2014-ին սպասվող աստղային շքեղ և նորաձև հարսանիքները, որոնց Հարսանիք բլոգը չէր կարող չանդրադառնալ: Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում այն 10 զույգին, որոնք արդեն նշանադրվել են և հայտնել ամուսնանանալու ցանկության մասին:
1. Ջենիֆեր Էնիսթոն և Ջասթին Թերոուքս
Նրանք դեռևս պաշտոնապես ոչինչ չեն ասել իրենց հարսանիքի մասին, սակայն երկրպագուները և նրանց շրջապատի ներկայացուցիչները ակնկալում են այս տարի Ջենիֆերին տեսնել սպիտակ զգեստով, ով Ջասթինին հավերժ սիրո խոստում կտա խորանի մոտ:
2.Քիմ Քարդաշյան և Քանյե Վեսթ
Խոսակցություններ են պտտվում, որ զույգը որոշել է հարսանիքը տոնել Վերսալյան պալատում, վերջերս լուրեր տարածվեցին, որ Քանյեն դիմել է տիեզերական գործակալություններին՝ տիեզերքում ամուսնանալու համար:
Ամեն դեպքում, բոլորը սպասում են նմանը չունեցող շքեղ հարսանիքի:
3.Լորեն Կոնրադ և Վիլիամ Թել
Վիլիամը Լորենին ամուսնության առաջարկ արեց 2013 թվականի հոկտեմբերին: Այդ օրվանից զույգը սկսել է նախապատրաստվել իրենց երազանքի հարսանիքին: Խոսակցություններ են պտտվում, որ նրանց հարսանիքին ներկա է լինելու հոլիվուդյան բոհեմը, իսկ հարսանեկան զգեստը և մնացած անհրաժեշտ պարագաները ձեռագործ են լինելու:
4.Քելլի Ռոուլանդ և Թիմ Վիթերսփուն
Նրանց հարաբերությունները իսկապես կարելի է համարել ժամանակակից ռոմանտիզմ: Պատկերացնում եք՝ Թիմը՝ Քելլիի մենեջերը, նրան ամուսնության առաջարկ է արել Skype-ի հաղորդագրության միջոցով: Քելլին իհարկե, համաձայնել է: Ի սկզբանե ճակատագրի կողմից սիրված Քելլի հարսնաքույրը լինելու է Բեյոնսեն, իսկ հարսանեկան երաժշտական ուղեկցությունը ապահովելու է հարսնացուի մտերիմ ընկեր DJ Դեվիդ Գուետան:
5.Ֆերեն Քոթոն և Ջեսի Վուդ
Այս զույգը նշանադրության մասին հայտնեց 2013 թվականի դեկտեմբերին: Ֆերենի նշանադրության մատանին թանկարժեք և շքեղ ադամանդով էր զարդարված: Ըստ կանխատեսումների՝ նրանք իրենց ամուսնությունը օրինական կգրանցեն:
6.Փերի Էդվարդս և Զայն Մալիկ
Փոփ աստղը կոտրեց շատերի սիրտը, երբ հայտարարեց, որ 2013 թվականի օգոստոսին նշանադրվել է: Այս քաղցրիկ զույգը ակնկարկել է, որ պատրաստվում են դրախտայինհարսանիք կազմակերպել՝ որևէ կղզիում: Լուրեր են պտտվում, որ նրանց հարսանիքի հարսնաքույրը և փեսայի եղբայրը լինելու են Little Mix-ը և One Direction-ը, եթե, իհարկե, հարսանիքը տեղի ունենա:
7.Սքարլեթ Յոհանսոն և Ռոմեյն Դուրիաք
Սքարլեթը և ֆրանսիացի ժուռնալիստ Ռոմեն Դուրիաքը 9 ամսվա ծանոթներ էին, երբ հայտարարեցին իրենց նշանադրության մասին: Զույգը, ինչպես իրենք են պնդում, շատ երջանիկ է: Եվ Սքարլեթը վերջրերս ակնարկել է, որ պատրաստվում է հարսանիքի: Ըստ կանխատեսումների՝ սպասվում է փարիզյան շքեղ հարսանիք:
8. Պիպպա Միդլթոն և Նիկո Ջեքսոն
Այս զույգի նշանադրության մասին պաշտոնական լուրեր դեռ չկան, այնուամենայնիվ, կարելի է չէ երազել:
Ըստ կանխատեսումների՝ քեմբրիջյան դքսուհու փոքր քրոջ հարսանիքը իսկական ֆուրոր է առաջացնելու, իսկ որ նա անկրկնելի տեսք է ունենալու, դա, անկասկած:
9. Օլիվիա Ուայլդ և Ջեյսոն Սուդեիկիս
Օլիվին և Ջեյսոնը իրենց նշանադրության մասին հայտնեցին 2013 թվականի մարտին: Դրանից հետո Օլիվիան ասել է, որ դեռ չգիտի, թե երբ են պատրաստվում ամուսնանալ. բայց դա իրենց համար կապ չունի, քանի որ իրենց ընդմիշտ միասին են լինելու:
Ըստ կանխատեսումների՝ նրանք կամուսնանան այն բանից հետո, երբ 2014-ին Օլիվիան լույս աշխարհ կբերի իր առաջնեկին:
10.Խոսակցություններ են շրջանառվում, որ երբ հերթը հասնում է Brangelina զույգի հարսանիքին, նրանց կարծիքները երկփեղկվում են. նրանք մե՛կ ցանկանում են ամուսնանալ իրենց խաղողի ֆրանսիական այգիներում, մե՛կ էլ մտածում են, որ հավերժ միասին լինելու որոշումը կընդունեն իրենց անձնական զբոսանավի վրա: Այսպիսով, սպասենք, որ 2014-ին ոչ թե կանխագուշակենք, թե երբ է ամուսնանալու հոլիվուդի ոսկե զույգը, այլ ականատես կլինենք շքեղ հարսանիքի: