1in.am-ը գրում է.
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հերթական պայթյունն է որոտացել: Այս անգամ պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական ակադեմիայի մոտ, վիրավորվել է մեկ մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության իր աղբյուրին:
Պայթյունի մասին այլ տեղեկատվություն առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Կահիրեում որոտացել է չորս պայթյուն, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Ահաբեկչությունները հիմնականում ուղղված են եղել ոստիկանության աշխատակիցների դեմ:
Նշենք, որ այսօր Եգիպտոսում տոնում են հունվարի 25-ի հեղափոխության երրորդ տարելիցը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_246792.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



