Նոր ռեկորդ ֆուտբոլում. խաղն ավարտվել է 58:0 հաշվով
Անգլիայի սիրողական դիվիզիոնում կայացած ֆուտբոլային հանդիպման հաշիվը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ: Մասնավորապես, ''Ուիլ Փաուեր''-ը 58:0 հաշվով առավելության է հասել ''Նովա-2010''-ի նկատմամբ: 50:0 հաշվի ժամանակ պարտվող թիմի խաղացողները փորձել են լքել մարզադաշտը, սակայն գիտակցելով, որ կարող են որակազրկվել, շարունակել են խաղալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել