«Մեր տեղեկություններով, հունվարի 14-ից Եվրամիությունը դադարեցրել է ֆինանսավորել Հայաստանի բյուջետային այն կառույցների և կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք ներգրավված էին Եվրամիության և եվրոպական կառույցների հետ համագործակցության աշխատանքներում։
Մեր տեղեկություններով իշխանությունները փորձել են համոզել ԵՄ պաշտոնյաներին, որպեսզի այդ ֆինանսավորումը շարունակվի՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ նախագծեր կարող են կիսավարտ մնալ։ Սակայն ԵՄ-ն ոչ միայն չի ընդունել մեր իշխանությունների փաստարկները, այլև ամբողջապես դադարեցրել է ֆինանսավորումը»,–գրում է թերթը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել