Ո՞ր չափանիշներով կարելի է որոշել, գեղեցիկ է արդյո՞ք կինը, թե ոչ այնքան: Ինչպես հայտնի է, գեղեցկությունը խիստ սուբյեկտիվ հասկացություն է, տարբեր ժողովուրդների մոտ գեղեցիկ համարվելու չափանիշները տարբեր են: Եվ, չնայած դրան, եկեք այսօր փորձենք հասկանալ, թե Արևելքի ո՞ր երկրներում են ապրում ամենագեղեցիկ և նրբագեղ կանայք, որոնց միայն կարելի է հանդիպել: Այսպիսով, սկսում ենք:

Ճապոնիա

Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են ճապոնացի հայտնի գրող Յասունարի Կավաբատայի ստեղծագործություններին, կհաստատեն, որ նա մեծ քնքշանքով և սիրով է նկարագրում ճապոնուհու կերպարը՝ նրան օժտելով նրբագեղությամբ, զգացմունքայնությամբ և համեստությամբ: Միջնադարյան Ճապոնիայում ընդունված կնոջ գեղեկության չափանիշները այսօր մեզ տարօրինակ են թվում, սակայն հնարավոր չէ հերքելը, որ բոլորս էլ հիանում ենք ճապոնուհիների խորհրդավոր հմայքով:

Չինաստան

Եթե դուք հետաքրքրվում եք բարձր նորաձևությամբ, ապա կփաստեք, որ վերջին տարիներին աշխարհի ամենապահանջված մոդելների թվում շատ են չինուհիները: Համարձակ, խարիզմատիկ, ինքնավստահ գեղեցկուհիները Շանհայից, Պեկինից և չինական այլ քաղաքներից ուղևորվում են Փարիզ ու Նյու-Յորք՝ գրավելու նորաձևության աշխարհը, և դա նրանց հաջողվում է: Ուստի նրանք չէին կարող տեղ չգտնել մեր տասնյակում:

Ֆիլիպիններ

Շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ո՞րն է գեղեցկության բազմաթիվ մրցույթներում ֆիլիպինուհիների ունեցած հաջողությունների գաղտնիքը: Բնատուր հմայք, դրական էներգետիկա, ինքն իրեն գրագետ մատուցելու կարողություն՝ մի՞թե այս հատկանիշները բավարար չեն խստապահանջ ժյուրիին գրավելու համար: Այսօր ասիական գեղեցկությունը նորաձև ու պահանջված է Արևմուտքում և դա մեծամասամբ նաև ի շնորհիվ ֆիլիպինցի գեղեցկուհիների:

Հնդկաստան

Հնդկաստանը աշխարհին հայտնի է իր հարուստ մշակույթով, յուրահատուկ ճարտարապետությամբ, հետաքրքիր ավանդույթներով: Բացի այդ, այս գեղեցիկ երկրի խորհրդանիշներից մեկը վաղուց համարվում է հնդկուհիների գեղեցկությունը: Հավանաբար մեր մեջ չի գտնվի մեկը, որ կյանքում գոնե մեկ անգամ չի դիտել բոլլիվուդյան ֆիլմ և չի հիացել մետաքսե սարի հագած հերոսուհիների գեղեցկությամբ ու շքեղությամբ: Բացի այդ, հնդկուհիներին յուրահատուկ հմայք է հաղորդում բինդին, որը կրում են հիմնականում ամուսնացած կանայք:

Ի՞նչ է բինդին.

Հարավային Կորեա

Շատերի կարծիքով՝ Ասիայի ամենագեղեցիկ կանայք ապրում են հենց Հարավային Կորեայում: Կորեացի երիտասարդները բառացիորեն տառապում են գեղեցկության հանդեպ տածած մոլուցքով, նրանք մեծ գումարներ են ծախսում պլաստիկ վիրաբույժների մոտ, Սեուլում և ուրիշ հարավկորեական քաղաքներում բազմաթիվ են գեղեցկության սրահները, որտեղ երբեք հաճախորդների պակաս չի զգացվում: Ինչևէ, նպատակն արդարացնում է միջոցները. կորեուհիները ողջ աշխարհում վաղուց գեղեցկուհիների համբավ են ձեռք բերել, և մենք այդ փաստը չենք վիճարկի:

Թուրքիա

Այսօր մեծ ժողովրդականություն վայելող թուրքական «Հիանալի դար» հեռուստասերիալը շատերը դիտում են ոչ միայն հետաքրքիր սյուժեի, այլ նաև գեղեցկուհի դերասանուհիների խաղով հիանալու համար: Իսկապես, Թուրքիայում շատ են գեղեցկուհիները: Թուրք աղջիկները բազմիցս ճանաչվել են ամենագեղեցիկները Եվրոպայում, մենք պարզապես չէինք կարող հաշվի չառնել այս փաստը:  

Իսրայել

Ինչո՞վ են առանձնահատուկ իսրայելցի գեղեցկուհիները, բացի այն, որ հմայիչ են, կրթված և խելացի. ճիշտ եք, նրանք նաև կարող են իրենք իրենց պաշտպանել: Իսրայելում աղջիկները բոլոր աղջիկները ծառայում են բանակում, դա, ինչ խոսք, հրաշալի է, սակայն ուժեղ և համարձակ լինելով հանդերձ ,նրանք շարունակում են մնալ շատ կանացի և գրավիչ:

Լիբանան

Շատերն են այն կարծիքին, որ արաբական աշխարհի ամենագեղեցիկ կանայք ապրում են հենց այս երկրում: Լիբանանը համեմատաբար ավելի ազատ երկիր է, քան մյուս արաբական երկրները, ուստի այստեղ կանայք օժտված են ավելի շատ արտոնություններով՝ կարող են աշխատել հեռուստատեսությունում, երգել, նկարահանվել ֆիլմերում և այլն: Արաբ կանայք խորհրդավոր են, նրբագեղ և հմայիչ, դուք դրանում կհամոզվեք, այցելելով Լիբանան:

Ղազախստան

Անկասկած, ղազախ կանայք և աղջիկները ամենագեղեցիկներն են ողջ Կենտրոնական Ասիայում: Ալմա-Աթա և Աստանա մեկնած զբոսաշրջիկները շեշտում են, որ այդ քաղաքների բնակչուհիներից շատերը իսկական գեղեցկուհիներ են, ուստի զարմանալի չէ, որ նրանց մեջ շատ են հաջողակ դերասանուհիները և մոդելները:

Հայաստան

Իհարկե, մեր տասնյակը լիարժեք չէր լինի, եթե այնտեղ ընդգրկված չլինեին մեր հայրենակցուհիները: Հայ կանանց մասին շատ է գրվել, նրանց գովերգել են, նրանցով հիացել և հպարտացել: Իսկ դուք ի՞նչ բառերով կնկարագրեիք հայ կնոջ գեղեցկությունը և հմայքը: Այդ գործը ձեզ վրա եմ թողնում:

Վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել