1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր վարչակազմում կատարել է կադրային փոխատեղումներ: Նա հրամանագրով ազատել է Իրինա Ակիմովային նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ մեկ այլ հրամանագրով նրան նշանակելով նախագահի խորհրդական: Բացի այդ, նախագահը հաստատել է նրա՝ Ուկրաինայի նախարարների կաբինետում նախագահի ներկայացուցիչ լինելը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Վիկտոր Յանուկովիչը Անդրեյ Պորտնովին ազատել է պետության ղեկավարի խորհրդականի պաշտոնից և նրան նշանակել Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում:

Ուկրաինայի նախագահը նաև փոփոխություններ է ենթադրում 2014-ի հունվարի 16-ին Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքների մեջ: Յանուկովիչը չի հայտնել, թե կոնկրետ ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը: Սպասվում է, որ դա կարող է տեղի ունենալ Գերագույն ռադայի արտահերթ նիստի ժամանակ՝ 2014-ի հունվարի 28-ին: Բացի այդ, նախագահը խոստացել է վերաձևավորել Ուկրաինայի նախարարների կաբինետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել