vova5168.am-ը գրում է.

Հունվարի 24-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնկան կայքը: Ներկայացնելով վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է Շիրակի ոստիկանների աշխատանքում տեղ գտած թերությունները: Վլադիմիր Գասպարյանը նախանշել է այն ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործունեության բարեփոխումը, մասնավորապես՝ մասնագիտական պարտականությունների լիարժեք իրականացում, կատարողական կարգապահության բարձրացում, հասարակություն-ոստիկանություն կապի իրական ամրապնդում, անհանդուրժողականություն կլանային մտածողության ու իրենց օրենքից վեր դասողների հանդեպ, և ամենագլխավորը՝ անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում: Վլադիմիր Գասպարյանը կարևորել է ոստիկանի հեղինակության, ոստիկանի պատվախնդրության և արժանապատվության գերակա նշանակությունը ոչ միայն հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման, այլև հասարակության հավատին ու վստահությանն արժանանալու, բուն հանրային մթնոլորտի առողջացման գործում: Անդրադառնալով ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին և ընդգծելով, որ համակարգի վերափոխումն ու բարոյական նորոգումն այլընտրանք չունեն՝ ոստիկանության պետը նշել է այն խոչընդոտները, որոնք դանդաղեցնում են այդ ընթացքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել