Եթե Սերժ Սարգսյանը խելք ունենար, ինքը կորեացիներից իր բուժման համար փող կվերցներ, որ իրենց կլինիկայի ռասկրուտկան է անում, վերջիվերջո առաջին անգամ երկրի նախագահ է իրենց մոտ բուժվում, հեռուստատեսությամբ էլ տեսահոլովակը պտտում են: Կորեան ահավոր թանկ երկիր է, մենակ մի 2-3 հարյուր հազարար դոլար արժի կենտրոնական հեռուստատեսությամբ նման ռոլիկ մեկ անգամ ցուցադրելը: Տեսահոլովակի պատրաստման ծախսերը դեռ չեմ հաշվում, ամեն մի դուբլի համար Սերժին պետք է մուծվեին: Նման դեպքերում, երբ հայտնի մարդ, կամ պետության ղեկավար է բուժվում,պայմանագրում գրվում է, որ բուժման մասին տեղեկությունները չհրապարակվեն կամ էլ պայմանները այսպիսին ու այնպիսին են: Բայց չեմ զարմանա, որ կամ Սերժը, կամ գործը կպցնողը լավ էլ կլինիկայից ատկատ ստացած լինեն:
Եթե ինձ հանձնարարեին այդ գործը, համ ձրի բուժվելը կապահովեի, համ էլ Սերժի հետ եկամուտ կկիսվեի, կորեական հեռուստատեսությամբ ամեն անգամ նման տեսահոլովակը ցուցադրելու համար, իսկ որ նկարն էլ կլինիկայի ընդունարանի պատին կպցնվեր, ամեն ամիս մի $10 000 պետք է կլինիկան մուծվեին մեզ` ինձ ու Սերժին: Էլ չեմ ասում իրենց կայքում դրված նկարի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել