Վլադիմիր Գասպարյանն որքան էլ բարեփոխումներ անի և փոխի ոստիկանությունը դա բավարար չէ, շատ ավելի կարևոր է, որ բաեփոխումներ տեղի ունենան պաշտոնյաների ուղեղներում և նրանք սկսեն հարգել օրենքը և ծառայեն օրենքին: Քանի դեռ Սամվել Բալասանյանը կամ այլ պաշտոնյաներ չեն ուզում ոստիկանությանը տեղյակ պահել իրենց նկատմամբ հնչեցվող սպառնալիքերի կամ այլ հանցանքների մասին, որքան էլ բարեփոխվի ոստիկանությունը, միևնույն է մենք ունենալու ենք հակաօրինական մթնոլորտ:
Հ.Գ. Եթե Սամվել Բալասանյանը ոստիկանությանը տեղյակ չի պահել, քանի որ ունի կիսագողական մտածելակերպ, ավելի ճիշտ կլինի թողնի քաղաքապետի պաշտոնը և զբաղվի այլ գործով իսկ եթե վախեցել է դա ևս անթույլատրելի է, քանզի ընտրված պաշտոնյան պարտավոր է հասկանալ, որ պաշտոնը ոչ միայն լիազորություններ և հրամաններ շռայլելու հարթակ է այլ նաև պատասխանատվություն և ռիսկեր:
Այսօր Վլադիմիր Գասպարյանն իր տանիքի տակ վերցրեց Գյումրու ԲՀԿ- ական քաղաքապետին և եթե այսքանից հետո էլ պարոն Բալասանյանը վախենա կամ չկարողանա շտկել Գյումրում առկա իրավիճակը, կարծում եմ մենք՝ բոլորս, կսկսենք մտածել Գյումրիի քաղաքապետի նոր ընտրությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել