1in.am-ը գրում է.
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը հերքել է Օլանդի և դերասանուհու կապի պատճառով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ամուսնու հետ համաձայնության գալու մասին տեղեկությունը՝ հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով առաջին տիկնոջ շրջապատում իրենց աղբյուրին:
Հիշեցնենք, որ փաստաբան Ֆրեդերիկա Ժիֆարը հայտարարել էր, թե Օլանդն ու Տրիերվեյլերը քննարկում են իրավիճակը հրապարակավ բացատրելու հնարավորությունը: Փաստաբանը հայտարարել էր, որ իր հաճախորդը «իրականում ցանկանում է իրավիճակի հարթում»:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Տրիերվեյլերը մտադիր է հրաժարվել Ժիֆարի ծառայություններից:
Ըստ AFP-ի աղբյուրի՝ Ժիֆարը այդ հայտարարությունը արել էր առանց իր հաճախորդի «համաձայնության ու թույլտվության»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_246631.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



