ՍԴ-ն կասեցրել է «պարտադիր կուտակային կենսաթոշակ»-ը. ովքեր տխրել են, հիշեցնեմ, որ այն գործում է արդեն մի քանի տարի է` կամավոր սկզբունքով, և գործելու է՝ կարող եք միանալ: Իսկ ասածս այն է, որ հարգելի «հԸ հԸ» քաղաքացիներ, երբ դուք միավորվում եք, մեզ վատաբանելու փոխարեն` սատարում եք, կամ գոնե չեք խանգարում, կառավարությունը ստիպված է լինում զիջումների գնալ` թեկուզ ձևականորեն, թեկուզ` ժամանակավոր .... մի քիչ ըմբոստ եղեք էլի տնաշեններ. սա ընդամենը հերթական ապացույցն է, որ պայքարողն է հաղթում.... ես այսօր երկրորդ անգամ եմ տոնում մեր «ժամանակավոր» հաղթանակը ու հպարտ եմ, որ հավատացել եմ ու մինչև վերջ գնացել եմ. հուսով եմ՝ հաջորդ անգամ ավելի շատ մարդիկ կմիանան ու ավելի քիչ մարդիկ կպախարակեն ինձ և ինձ նմաններին: Գյուղը կանգնի՝ գերան կկոտրի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել