Սահմանադրական դատարանի որոշումը վիճահարույց օրենքի դրույթները կասեցնելու վերաբերյալPanorama.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ կասեցնելու մասին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների միջնորդության վերաբերյալ որոշումը: Հիշեցնենք` ՍԴ-ն որոշել էր կասեցնել օրենքի 76-րդ հոդվածը, որը սահմանում է պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:

Բացի այդ կասեցվել է նաև 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: 86-րդ հոդվածը եզրափակիչ դրույթներն են, իսկ 3-րդ մասը սահմանում է հետևյալը` «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել