1in.am-ը գրում է.
Ջասթին Բիբերի նմանակ-երկրպագուն՝ Թոբի Շելդոնը, սինգլ է թողարկել՝ նվիրված փոփ երգչին: Այս մասին հայտնում է Gigwise-ը:
Justified կոչվող երգը հունվարի 23-ից վաճառքի է դրվել երաժշտական ինտերնետ-խանութում:
33-ամյա Թոբին ծախսել է մոտ 100 հազար դոլար մի քանի պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվի Բիբերին:
Նրա դեբյուտային երգը նվիրված է փոխակերպումներին, որոնք նա կատարել է ի սեր Բիբերի:
Շելդոնը բացատրել է, որ երգ է ձայնագրել, որպեսզի արտահայտի իր սերը Բիբերի հանդեպ ու պատմի, թե որքան հիանալի է լինել «նրա դեռահաս դիմագծերի կրողը»:
«Ես Բիբերի մեծ երկրպագուն եմ ու շուտով կդառնամ հենց նա»,- հայտարարել է երգչի նմանակը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_246617.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել