Ինչու ՍԴ որոշեց կասեցնել կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը:
Առաջին վարկածի համաձայն՝ հասկացավ, որ այն հակասում է Սահմանադրության 31-րդ հոդվածին և օրենքի կիրառման դեպքում կմեծանա դժգոհության ալիքը, կխորանա սոցիալական լարվածությունը:
Երկրորդ վարկածի համաձայն՝ ՍԴ նախագահը փորձեց ապացուցել իր ուսանողներին, որ դասավանդելու ժամանակ չի ստել:
Հ.Գ. Թերևս վաղ է ուրախանալ այս կասեցումով, որովհետև վերջնական որոշումը կայացվելու է մարտին: Եվ չի բացառվում, որ այս որոշումը ընդամենը լարված կրքերը ժամանակավորապես թուլացնելու փորձ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



