Ինձ Սերժի ցողունափոխությունը էս պահին չի հետաքրքրում, ես դրան կանդրադառնամ, երբ ունենանք իշխանափոխություն, ու ընդհանուր թալանածների մեջ ցուցակագրելու ենք նաև այդ 185.000$....

Հիմա պետք է դասեր քաղել Կիևում ընթացող հեղափոխությունից, ու ինքս գիշեր ու ցերեկ հետևում եմ ու հետևություններ անում...

Այս քանի օրվա գործընթացներից հետո, հատկապես երեկ գիշերվա մեղվանոցը տեսնելուց հետո, նախնական մի կոտորակ եմ քաշում և

Հայտարարում-գրում եմ. Կիևում լուրջ փոփոխություն է լինելու, ուզում եք անունը դնեք հեղափոխություն, հեղաշրջում, թե ինչ, պայքարը դրական ավարտ է ունենալու...

Համարիչում՝ այս պայքարը միայն ուկրաինացիներինը չի, այս պայքարը ռուսական իմպերիալիզմի դեմ է, որը համարում եմ նաև իմ պայքարը...

Հ.Գ. Եթե Կիևյան կոտլետը լուրջ արդյունք չունենա, հրապարակային հայտարարելու եմ, որ քաղաքական գործընթացներից ոչ մի բան չեմ հասկանում...

Հ.Գ.Գ Եթե այս նկարի վիճակում չեն ուզում հայտնվել մեր ոստիկանները, ուրեմն թող չպահպանեն այս իշխանություններին ու մոսկվաներին....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել