1in.am-ը գրում է.
Համաձայն տվյալների, որոնք հրապարակել է Պեկինի քաղաքային վիճակագրական վարչությունը և Չինաստանի պետական վիճակագրական ծառայության մասնաճյուղը, 2013թ. վերջի դրությամբ Պեկինի մշտական բնակչության թիվը կազմել է 21 մլն 148 հազար մարդ, ներառյալ 8 մլն 27 հազար մարդու, որոնք մայրաքաղաք են եկել երկրի տարբեր շրջաններից ու ապրում են մայրաքաղաքում ավելի քան կես տարի:
Ինչպես հաղորդել է «Սինհուան», 2011թ. Պեկինի մշտական բնակչությունը ավելացել է 2,9%-ով՝ համեմատած 2010-ի հետ, իսկ 2012-ին այդ ցուցանիշը նվազել է մինչև 2,5%, իսկ 2013-ին՝ մինչև 2,2%:
Գրեթե չի փոխվել Պեկինի մշտական բնակչության կազմը՝ համեմատած 2012-ի հետ: Համաձայն տվյալների՝ Պեկինում ապրում է 0-14 տարեկան 2 մլն 1000 մարդ, ինչը կազմում է քաղաքի մշտական բնակչության 9,5%-ը, 15-59 տարեկան 16 մլն 218 հազար մարդ (76,6%), 60 տարեկան ու ավելի՝ 2 մլն 929 հազար մարդ (13,9 %):
65-ից բարձր մարդկանց թիվը կազմել է 1 մլն 945 հազար մարդ:



