10 Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են փրկել խեղդվող երեխային

Երբ 10-ամյա Ջորդոն Լիոնը տեսավ, թե ինչպես իր կրտսեր քույր Բեթանին ընկավ Մանչեսթեր քաղաքի ջրանցքը, նա չհապաղեց ջուրը նետվել՝ քրոջը փրկելու համար: Այնուամենայնիվ, միայն խիզախությունը բավական չէր, լավ լողալ էր պետք, իսկ Ջորդոնը լողալ չգիտեր: Ջորդոնը սկսեց խեղդվել: Նրա ընտանիքը վազեց օգնություն կանչելու ոստիկանության 2 կամավոր աշխատակիցների: Երբ այս երկու աշխատակիցները հասան ջրանցքի մոտ, նրանք հանգիստ բացատրեցին, որ իրավիճակը շատ վտանգավոր է, ուստի նրանք պետք է կանչեն ոստիկանության հիմնական աշխատակիցներին: Մինչդեռ Ջորդոնի համար ամեն րոպեն կարող էր ճակատագրական լինել:
Երբ հետագայում նրանց հարցրին, թե ինչու իրենք անմիջապես չնետվեցին ջուրը, նրանք պատասխանեցին, որ իրենք համապատասխան պատրաստվածություն չունեին նման իրավիճակում իրենց պատշաճ կերպով դրսևորելու համար: Մինչ կամավորների զանգից հետո ոստիկանության աշխատակիցները տեղ կհասնեին, երկու հասարակ մարդ արդեն նետվել էին ջուրը և փրկել Բեթանիին: Երբ ոստիկանության աշխատակիցները տեղ հասան, նրանք ջրից հանեցին Ջորդոնին, սակայն արդեն չափազանց ուշ էր: Դատավարության ընթացքում հաստատվեց, որ ոստիկանության կամավոր աշխատակիցները համապատասխան մարզումներ չէին անցել նման իրավիճակում օգնություն ցուցաբերելու համար, ուստի նրանց ազատեցին պատասխանատվությունից: Մանչեսթերի Ոստիկանական ֆեդերացիայի նախագահն իր խոսքում դատապարտեց կամավորների արարքը՝ ասելով, որ մարդիկ ամեն օր նետվում են ջուրը խեղդվող մարդկանց փրկելու համար, թեպետ նրանք էլ համապատասխան մարզումներ անցած չեն լինում:
9 Շտապօգնության բժիշկները հրաժարվել են օգնել ուշաթափված կնոջը՝ պատճառաբանելով, որ իրենց մոտ ընդմիջում է

Իութիշա Ռենիքսը հղիության վեցերորդ ամսում էր: Նա ճաշարանում հանկարծ ուշաթափվեց: Այդ ժամանակ շտապօգնության երկու բժիշկ ճաշում էին այնտեղ: Դժբախտաբար, կնոջ բախտը չբերեց, քանի որ դրանք աշխարհի ամենաանփույթ բժիշկներն էին: Հղի կնոջն անհապաղ օգնության հասնելու փոխարեն, բժիշկները Ռենիքսի գործընկերներին կարգադրեցին 911 զանգահարել և հեռացան: Իութիշան և նրա չծնված երեխան մահացան հիվանդանոցում:
Բազում այլ երկրներում անտարբերության այսպիսի դրսևորումը անօրինական է համարվում: Իրավագիտության մեջ կա «փրկելու պարտականություն» հասկացությունը: Այս պարտականությունից դրդված՝ այն մարդը, ով կարող է վտանգի մեջ հայտնված մարդուն օգնություն ցուցաբերել՝ առանց ինքն իրեն անմիջական վտանգի ենթարկելու, պարտավոր է ցուցաբերել այդ օգնությունը, հակառակ դեպքում նրան քրեական պատասխանատվություն կարող է հասնել: Այնուամենայնիվ, քանի որ ԱՄՆ-ում նման օրենք չկա, այս երկու բժիշկները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության:
8 Շտապօգնության աշխատակիցները հրաժարվել են խեղդվող մարդուն հանել առվի միջից

Մայքլ Թորնտոնը իր երկու ընկերների հետ երթևեկում էր մեքենայով: Հանկարծ վարորդը շեղվեց ուղուց, և մեքենան ջրով լի փոսն ընկավ: Վարորդին հաջողվեց դուրս մագլցել մեքենայից և դուրս հանել Թորնտոնի ընկերոջը, սակայն Թորնտոնին մեքենայից հանել չհաջողվեց: Նրանք վազեցին օգնություն կանչելու: Դեպքի վայր ժամանեցին շտապօգնության աշխատակիցները: Շտապօգնության աշխատակիցները որոշեցին ռիսկի չդիմել և չցատկել մինչև ուսերը հասնող ջրի մեջ՝ Թորնտոնին փրկելու համար: Ցավոք սրտի, Թորնտոնի կյանքը փրկել չհաջողվեց: Հետագայում քննիչը դատապարտեց շտապօգնության աշխատակիցների իրենց գործողությունների, ավելի ճիշտ՝ անգործության համար:
7 Խանութի գանձապահը հրաժարվել է կրակմարիչ տալ մի մարդու, ում մեքենան այրվում է

Մի առավոտ մեքենայով աշխատանքի գնալիս բրիտանացի երիտասարդ Դոն Քոննելը նկատեց, որ մեքենայից ծուխ է դուրս գալիս: Հասկանալով, որ խնդիրը պետք է անհապաղ լուծել, Քոննելը կանգնեցրեց իր ավտոմեքենան, զանգահարեց արտակարգ իրավիճակների ծառայություն և վազեց մոտակա խանութից օգնություն խնդրելու: Խանութ մտնելով՝ Քոննելը գանձապահից խնդրեց իրեն տալ խանութի կրակմարիչը, որպեսզի հասցներ կանգնեցնել մեքենայի կրակը՝ նախքան մեծ հրդեհ կբռնկվեր: Գանձապահը մերժեց Քոննելի խնդրանքը և շարունակեց աշխատել:
Գանձապահը հետագայում ասում էր, որ ինքը հրաժարվել է տրամադրել կրակմարիչը՝ հենց Քոննելի անվտանգությունից ելնելով, սակայն Քոննելն այլ բան է պատմում: Նա ասում է, որ իրեն մերժել են զուտ այն պատճառով, որ խանութի վրա թանկ կնստեր այլ կրակմարիչ գնելը: Մասնագիտությամբ մեխանիկ Քոննելն ասում է, որ իր մասնագիտական հմտությունները իրեն թույլ էին տալիս պատշաճ կերպով օգտվել կրակմարիչից, և ինքը հեշտությամբ կարող էր մարել մեքենայի կրակը՝ կասեցնելով իրեն պատճառված մեծ վնասները: Գանձապահի անմիտ արարքի պատճառով նա ստիպված էր դիտել, թե ինչպես է այրվում իր մեքենան և մեքենայի միջի ապրանքները:
6 Բժիշկները հրաժարվել են գրկել մահացող երեխային՝ պատճառաբանելով մեջքի ցավը

Բրիտանիայում անցկացվող մրցավազքի ժամանակ 14-ամյա Շենոն Փոուելի մոտ ցնցում սկսեց: Պարզվեց, որ մրցավազքի կազմակերպչական անձնակազմի անդամներից և ոչ ոք լավ չէր տիրապետում իր աշխատանքին: Շտապօգնություն զանգահարելու փոխարեն՝ կանչեցին առաջին օգնություն տրամադրող բժիշկների խմբին: Նրանք ասացին, որ աղջկա վիճակն այնքան ծանր է, որ պետք է շտապօգնություն զանգահարել: Շտապօգնության աշխատակիցները մեծ դժվարությամբ կարողացան մուտք գործել մրցավազքի անցկացման վայրը, քանի որ կազմակերպիչները, չգիտես, թե ինչու, փակել էին դարպասները: Երբ ի վերջո բժիշկների առաջ դարպասները բացեցին, նրանց չհայտնեցին, թե կոնկրետ որտեղ է գտնվում Շենոնը, և բժիշկները ստիպված էին անձամբ փնտրել աղջկան: Շենոնին մի ժամ թողել էին սառը ցեխի վրա պառկած: Շտապօգնության բժիշկներն, ի վերջո, գտան Շենոնին, սակայն երբ հարցը հասավ Շենոնին գետնից բարձրացնելուն, նրանք ասացին, որ իրենց մեջքը ցավում է, ուստի իրենք չեն կարող ծանրություն վերցնել: Շտապօգնության աշխատակիցները շտապօգնության այլ բրիգադ կանչեցին: Մյուս բրիգադը ազատ մեքենա չուներ և ստիպված էր սպասել տաքսիի: Նրանք այնքան ուշացան, որ աղջկա կյանքը փրկել չհաջողվեց:
Երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ:



