1in.am-ը գրում է.

Բելգիայի Գենտ քաղաքում մահացած է հայտնաբերվել տեղի բնակիչը, ով հայտնի է ռեստորանային հաշիվները չվճարելու իր հոբբիով: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Պարբերականի տվյալներով՝ 35-ամյա Տիտ Կլարիսը, որը չի վճարել ավելի քան 100 ռեստորանային հաշիվներ, մահացած է հայտնաբերվել իր բնակարանում երկուշաբթի գիշերը:

Տեղի թերթերը նշում են, որ բելգիացին, որը գլխացավանք էր դարձել ռեստորանների տերերի համար, մահացել է դանակով հասցված վնասվածքների հետևանքով, սակայն ոստիկանությունը չի հաստատում այդ տեղեկությունը և մեկնաբանություն չի տալիս հանցագործության դրդապատճառների վերաբերյալ:

Ավելի վաղ Կլարիսը 6 ամսվա ազատազրկման էր դատապարտվել ռեստորաններում հաշիվերի չվճարման համար: Նրա դեմ նաև 1650 եվրոյի տուգանք էր սահմանվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել