Ժաննա Ֆրիսկեն երկար դադարից հետո խոսել էLife.panorama.am-ը գրում է.

39-ամյա երգչուհին, տեղեկանալով  իրեն մեծամասշտաբ օգնություն ցուցաբերելու մասին, առաջին անգամ պաշտոնապես շնորհակալություն է հայտնել բոլոր նրանցից, ովքեր արձագանքել են հիվանդության մասին լուրին: 

«Շնորհակալություն: Անհնար է պատկերացնել, որ իմ և իմ ընտանիքի համար նման դժվար պահին հարյուր հազարավոր մարդիկ արձագանքել և աջակցել են ինձ խոսքերով, աղոթքներով և գումարով:  Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ բոլորիդ՝ ուշադրության և հոգատարության համար: Այն ուժ է տալիս: Շնորհակալություն մարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար:  Շնորհակալություն նրա համար, որ Ռուսաստանում այսքան կարեկից և հոգատար մարդիկ կան»,-նշված է հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Ռուսֆոնդը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել