Հետևելով այսօրվա լրահոսին՝ ևս մեկ անգամ հանգեցի այն համոզմանը, որ մեր երկրում լրագրողական հմտությունները բավականին խղճուկ վիճակում են գտնվում (բացառություններ միշտ էլ կան):
Դեզիմֆորմացիան-դեզիմֆորմացիայի հետևից՝ ադրբեջանա-հայկական սահմանագծի և վերջինիս հետ կապված դեպքերի և իրադարձությունների մասով:

Ինֆորմացիոն պատերազմի մասին բոլորն են տեղյակ, սակայն, չգիտես՝ ինչու, ուշադրություն չեն դարձնում:

Եթե չճանաչեի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսական կազմի մեծ մասին, ոլորտով զբաղվող մասնագետներին գուցե և մեղադրեի: 

Սակայն պատճառները ԿՈՄԵՐՑԻՈՆ են, որն ավելի վտանգավոր է: Այսօր հասարակությանը հրամցնում են այնպիսի ինֆորմացիայով, որոնք ունեն «ՍԵՆՍԱՑԻՈՆ» վերնագրեր կամ բովանդակություն, ճշմարտությունը ու ազգային անվտանգությունը մղվել են երկրորդ պլան: 

Հ.Գ. Իմ կարծիքով, այս հարցի լուծման համար անհրաժեշտ է պետական մոտեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել