Google Maps ծառայությունը հրաշալի առցանց գործիք է, որի շնորհիվ համակարգչի միջոցով կարելի է գտնել Երկրի ցանկացած կետ ու դիտել այդ տարածքը:
Երբ Google Maps ծառայությունը դեռևս նոր էր ներկայացվել, ԱՄՆ Սպիտակ տան ու Կապիտոլի շենքերը խավարեցված էին, սակայն հետագայում դրանք բացվեցին՝ հնարավորություն տալով ցանկացողներին առցանց տեսնել այդ տարածքները: Թվում է, թե այսօր միայն ցանկության դեպքում կարելի է Google Maps-ի միջոցով գտնել յուրաքանչյուր վայր, սակայն իրականում ամեն վայր չէ, որ հնարավոր է տեսնել այս ծառայության միջոցով: Այս հոդվածում առանձնացրել ենք այն 10 վայրերը, որոնք թույլատրված չեն երևալու Google Maps-ով: Եթե դուք գիտեք այլ վայր, որը հնարավոր չէ տեսնել քարտեզային այս առցանց ծրագրով ու նշված չէ այս ցանկում, ստորև կիսվեք ձեր մեկնաբանություններով:
10 Նիդերլանդների թագավորական բնակավայր, Նիդերլանդներ
Նիդերլանդներում Ամստերդամի թագավորական բնակավայրը, որը կոչվում է Koninklijk Paleis Amsterdam, և որը հոլանդական թագավորական ընտանիքի պատկանող կառույցների համալիր է, այդ թվում թագավորական ախոռներն ու Huis ten Bosch կոչվող վայրը հնարավոր չէ տեսնել Google Maps-ի միջոցով:

9 Նիգերիայի միջազգային Բաֆալոու օդանավակայան
Նիգերիայի Բաֆալոու միջազգային օդանավակայանի պատկերը սպիտակեցված է, այնպես որ, պատկերը խոշորացնելու դեպքում օդանավակայանի տարածքում ոչինչ հնարավոր չի լինի տեսնել:

8 Տանտաուկո ազգային պարկ, Չիլի
Չիլիի Տանտաուկո ազգային պարկը կարելի է տեսնել միայն նշումով, ու կրկին մանրամասն ոչ մի պատկեր հնարավոր չէ ուսումնասիրել: Այս մասնավոր բնական արգելոցում կենդանիների բազմաթիվ վտանգված տեսակներ են բնակվում:

7 Կիովիի ամբարտակ, Հարավային Կարոլինա
Կիովիի ամբարը կառուցված է Հարավային Կարոլինայի Կիովի լճի վրա և օգտագործվում է Դյուք էներգակիր ընկերության էներգիայի մեխանիզմների աշխատանքներում:

6 Խորհրդավոր վայր Ռուսաստանում
Համոզված չենք՝ ինչ է գտնվում Ռուսաստանի այս վայրում, որը խավարեցված է, սակայն այն գտնվում է Սիբիրյան տունդրայում, Ռուսաստանում ամենամոտ քաղաքը Էգվեկինոտն է, որը հարևան է Ալյասկային՝ Բերինգի նեղուցի երկայնքով:

5 Մինամի Տորիշիմա օդանավակայան, Ճապոնիա
Մինամի Տորիշիմա օդանավակայանը մեկ թռիչքուղի ունեցող օդանավակայան է, որը ծառայում է Ճապոնիայի արևելյան ափերին գտնվող Մինամի Տորիշիմա կղզուն: Հայտնի է, որ այն օգտագործվում է ճապոնական ռազմածովային ինքնապաշտպանության ուժերի կողմից:

4 Michael ռազմաօդային ուժերի շենքը Յուտայում
Յուտայի Դագուեյ շրջանը օկուպացված է ԱՄՆ ռազմական ուժերի կողմից, որտեղ կատարվում են կենսաբանական ու քիմիական զենքերի փորձարկումներ: Michael ռազմաօդային ուժերի շենքը սպիտակեցված է ու անվտանգության նկատառումներով, ամենայն հավանականությամբ, հնարավոր չէ տեսնել:

3 Կորնելի համալսարանի ջեռուցման էլեկտրակայան, Նյու-Յորք
Կորնելի համալսարանի ջեռուցման էլեկտրակայանը բացվել է 2010թ.-ին՝ Նյու-Յորքի Իթակա բնակավայրում: Այս վայրում բնական գազից բարձր, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով էլեկտրաէներգիա են ստանում՝ որպես համալսարանի` ածխածնային երկօքսիդների արտանետման նվազեցման ծրագրի մի մաս:

2 Բաբելոն, Իրաք
Իրաքի Բաբելոն քաղաքը Google Maps-ով ավելի նման է անծայրածիր մշակահողերի, քան քաղաքի:

1 Վլիսսինգեն, Նիդերլանդներ
Հոլանդական թագավորական ընտանիքին պատկանող տարածքները միակ վայրերը չեն Նիդերլանդներում, որ թույլատրված չեն տեսնելու Google Maps-ի միջոցով: Այստեղ աղավաղված են նաև մի քանի ռազմաբազաների ու ռազմաօդային ուժերի կայանների, ինչպես նաև նավթի ավազանների տարածքները:




