Life.panorama.am-ը գրում է.

Լիլուն հերքում է բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների ու շքեղ առանձնատուն նվեր ստանալու մասին լուրերը

Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երգչուհի Լիլուն է, ով լինելով անմիջական ու շփվող անձնավորություն՝ միշտ մնում է բամբասանքների ու խոսակցությունների ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ… Բայց նա արդեն սովորել է այդ վիճակին և փորձում է կյանքին նայել այլ տեսանկյունից…

Ի՞նչ հայացքներ են փոխվել նրա մեջ, ինչի՞ է պատրաստ հանուն սիրած տղամարդու և արդյոք կա՞ այդ տղամարդն այժմ նրա կյանքում, կբացահայտի հենց ինքը:

-Այժմ ինչո՞վ եք զբաղված:

-Աշխատում եմ նոր երգերի վրա, նոր տեսահոլովակ պետք է նկարահանեմ: Կոչվում է «Մի րոպե հետո»… Շուտով կհանձնեմ հեռուստադիտողի ուշադրությանը: Նաև պատրաստվում եմ մեկնել Եվրոպա՝ հյուրախաղերի…

-Երգը սիրո՞ մասին է:

-Ոչ, սիրային երգ չի, բայց թող անակնկալ մնա:

-Իսկ նկարահանումները «Երե 1»-ում շարունակվո՞ւմ են:

-Այո, իհարկե: Հիմա եթերաշրջանը ավարտվել է, նորը կսկսվի հավանաբար մարտ-ապրիլ ամիսներին:

եռուստատեսային այլ առաջարկներ չունե՞ք: Օրինակ՝ աշխատել հաղորդավար, դա այսօր արդիական է չէ՞:

-Ոչ-ոչ, ես չեմ ուզում նման բաներով զբաղվել: Կարծում եմ՝ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի…

-Բայց «Երե 1»-ում հանդես գալը նույնպես ձեր մասնագիտության հետ կապ չունի…

-Այնքան էլ տարբեր չի իմ մասնագիտությունից… Բեմի վրա բոլորն էլ արտիստ են, խաղում են, «աշխատում» հանդիսատեսի հետ՝ լինի երգիչ, թե դերասան…

-Լիլու, բնավորությամբ հանդա՞րտ եք, թե՞…

-Այնքան ժամանակ եմ հանդարտ, մինչև ինձ հունից չեն հանում…

-Բայց ասում են՝ շատ շուտ եք բորբոքվում:

-Չէ, շուտ չեմ բորբոքվում: Թեև խառնվածքով մի քիչ անհանգիստ եմ, բայց արդեն որքան ժամանակ է՝ ինձ սովորեցրել եմ, որ այդպես չպետք է լինի: Ինձ վրա աշխատելով՝ որոշել եմ շուտ չբռնկվել, չնյարդայնանալ, քանի որ դա վնաս է իմ առողջությանը…

-Ձեզ ի՞նչը կարող է հունից հանել:

-Սուտը, երբ նայեն աչքերիս մեջ ու սուտ խոսեն…

-Կարո՞ղ եք հիշել՝ վերջին անգամ նման իրավիճակում երբ եք հայտնվել:

-… Փառք Աստծո, վերջերս նման դեպք չի գրանցվել… Գիտեք, եթե ինձ շատ մտերիմ մարդ է խաբում, միգուցե շատ ծանր տանեմ: Բայց եթե այդ մարդն ինձ համար միևնույնն է, կարող եմ աչք փակել այդ ստի վրա, անտեսել…

-Բայց դուք այնպիսի մասնագիտություն եք ընտրել, որ ուզեք-չուզեք, պարբերաբար ստի հետ առնչվելու եք՝ բամբասանքներ, ասեկոսեներ… Խոսակցություններ, որոնք ոչ միշտ են իրականությանը համապատասխանում…

-Այդ բամբասանքներին ես վաղուց ականջ չեմ դնում, ինձ համար միևնուն է… Եթե մի երևույթի անուն բամբասանք է, լուրջ չեմ վերաբերում: Կայացած մարդիկ երբեք չեն բամբասի… Անձամբ ես չեմ բամբասում, չեմ էլ սիրում բամբասողներին…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել