Tert.am-ը գրում է.
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում երեկ Ադրբեջանի կողմից իրականացված կրակահերթի ժամանակ վիրավորված 16-ամյա աղջնակը այնտեղի հրամանատարի աղջիկն է: Այս մասին այսօր կայացած ասուլիսին տեղեկացրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Դառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի լարվածությանը՝ նախարարը վստահեցրեց, որ իրադրությունը վերահսկելի է, առաջին անգամ չէ, որ կրակում են: «Շատ դեպքերում մենք էլ ենք ստիպված լինում ազդել հակառակորդի վրա: Առաջին անգամ չէ, որ լինում են վիրավորներ, բայց մենք մաքսիմալ աշխատանք ենք տանում, որպեսզի առաջին գծի սահմանային բնակչությունը հետևի մեր խորհուրդներին. տանը մնա կրակոցների ժամանակ, որպեսզի ավելի անվտանգ լինի»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լարվածությունը շփման գծում տեղի է ունենում այս կամ այն իրադարձությունների պարագայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



