Tert.am-ը գրում է.
Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերն իրականացնում են շուրջօրյա մարտական հերթապահություն և վստահորեն իրականացնում են Արցախի օդային տարածքի պաշտպանությունը: Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն այսպես արձագանքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե շփման գծում լարվածության աճով պայմանավորված՝ Ադրբեջանի օդուժը թռիչքներ է իրականացնում շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/01/24/senorhasratyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



