Քանի որ մեր լրատվական դաշտը հիստերիկ հակումներ ա դրսևորում սահմանի վրա ցանկացած սրացման ժամանակ, ու էդ սրացումների պահերին ադրբեջանական լրատվամիջոցների ամեն աղբ հալած յուղի տեղ ա ընդունում, ասի անդրադառնամ էս նորությանը:

Haqqin.az-ը, հղում անելով իրենց ՊՆ-ի հայտարարության վրա, տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա լարված իրավիճակի պատճառով, Ալիևիի հրամանով օդ է բարձրացվել ռազմական ավիացիան, որը հիմա թռիչքներ է իրականացնում շփման գծի երկայնքով:

Որպեսզի հիմիկվանից խուճապային լուրեր չտարածեն` տեղահանումների, ռմբակոծությունների ու այլ ախմախությունների վերաբերյալ, որ հաճախ անում են որոշ անբարեխիղճ լրագրողներ, միայն կասեմ, որ եթե անգամ ավիացիան իրոք թռիչքներ է իրականացնում, ապա վստահ եղեք, մեր հակաօդային պաշտպանությունը պակաս զգոն վիճակում չի ու, ցանկացած ոտնձգությունից հաշված վայրկյաններ անց, ադրբեջանական ինքնաթիռները կխոցվեն` առանց որևիցէ խնդրի, որովհետև մերոնք էլ խոտ չեն ուտում էս ընթացքում, իսկ ՀՕՊ-ը միակ ոլորտն ա, որտեղ մենք բավականին լուրջ առավելություն ունենք ադրբեջանական բանակի հանդեպ` քանակական առումով:


Այնպես որ, հանգիստ կացեք, սա ուղղակի թատրոն ա` բանակցային պրոցեսը խաթարելու միտումով: Բացի դրանից, սա կարող է լինել պատասխան մեր զորքերի իրականացրած այնպիսի պատժիչ գործողությունների, որոնց արձագանքը մենք դեռ նոր պետք ա լսենք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել